>

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից առաջին անգամ կին տրանսգենդեր է ելույթ ունեցել՝ Լիլիթ Մարտիրոսյանը։ Ելույթը տեղի է ունեցել ապրիլի հինգին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ․ ՄԱԿ-ի մոնիթորինգ» թեմայով հասարակական լսումների ժամանակ։

Լսումներին հրավիրված էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև «Իրավունքի կողմը», որը գլխավորում է Լիլիթ Մարտիրոսյանը։




Քոչարյանի զոհերը

Այն մասին, որ ինքը տրանսգենդեր կին է, Լիլիթ Մարտիրոսյանը հայտարարել է իր ելույթի ընթացքում․






«Խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք․․․ Ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, 

առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»։

Ի՞նչ արձագանք է դա առաջացրել

Մարտիրոսյանի ելույթը սկզբում ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել հենց խորհրդարանում՝ քննարկումների մասնակիցների շրջանում։ Առաջին հերթին, ելույթի բովանդակության վերաբերյալ իր

դժգոհությունն էր հայտնել մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


Նա թույլ է տվել Լիլիթ Մարտիրոսյանին ավարտել ելույթն՝ առանց նրան ընդհատելու։ Սակայն հետո վրդովվել է, թե ինչ գործ ունի նա դահլիճում և, առավելևս, ինչու է այդ օրվա լսումների թեմային չհամապատասխանող բովադակությամբ ելույթ ունենում։

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ քննարկումների թեման դատաիրավական ոլորտի բարեփոխումներն են, հաշմանդամների և երեխաների իրավունքները։ Այդ պատճառով Մարտիրոսյանի ելույթը նա իր և խորհրդարանի  հանդեպ անհարգալից քայլ է համարել։

How has transgender appeared in the Armenian parliament?
Lilit Martirosyan, a transgender woman, spoke for the first time from the Armenian Parliament. The speech took place on April 5 on the “National Human Rights Agenda”. During the UN Hearings on Public Monitoring.



Representatives of NGOs were invited to the hearings, including “The Right Side”, headed by Lilit Martirosyan.

Lilit Martirosyan stated that she is a transgender woman in her speech:

“Please accept me as a collective image; I summarize the image of an Armenian transgender, tortured, raped, kidnapped, burned, burned, stabbed, killed, assassinated, emigrated, stigmatized and discriminated against. ”

What was the reaction?
At first, Martirosyan’s speech caused unequivocal reaction in the parliament itself among the participants of the discussions. First of all, Naira Zohrabyan, Chairwoman of the Prosperous Armenia Party, expressed her dissatisfaction with the content of the speech.

He allowed Lilit Martirosyan to finish her speech without interrupting her. But then she was outraged at what she was doing in the auditorium and, more importantly, why she made a speech that was not relevant to the day’s hearings. The head of the parliamentary

committee stated that the topic of discussions were the reforms in the legal field, the rights of the disabled and children. That’s why he called Martirosyan’s speech a disrespectful move towards him and the parliament.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->