>

ՌԴ Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչիա հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել երկու հոգի:Ինչպես հայտնում է donday-novocherkassk.ru կայքը, ըստ նախնական տեղեկության՝ Mercedes միկրոավտոբուսը, որում 14 ուղևոր է եղել, շարժվել է Մոսկվայի ուղղությամբ:




Քոչարյանի զոհերը

Ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մեքենան: Դրա հետևանքով միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին, իսկ հետո այն իր հետ քարշ տվել հանդիպակաց ուղով:





Հատնի է, որ ավտովթարի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը, նրանք շտապ հոսպիտալացվել են Նովոչերկասկում:




Ինչ վերաբերում է միկրոավտոբուսի ուղևորներին, ապա նրանցից տասը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->