>

Հանգուցյալը զվարճացրել է հարազատներին հենց հուղարկավորության ժամանակ։ Այս ուշագրավ պատմությունը Իռլանդիայում է տեղի ունեցել:  Երկարատև հիվանդությունից հետո մահացած Իռլանդիայի  ազգային բանակի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորության ժամանակ  հանկարծ ձայներ են լսվել դագաղի միջից:


«Որտե՞ղ եմ ես գտնվում, գրողը տանի: Բաց թողեք ինձ, այստեղ մութ է: Իսկ սա ո՞վ է, քահանա՞ է: Ես արկղի մեջ եմ,գրողը տանի, արկղի մեջ եմ, ձեր առջև: Ես մահացել եմ: Ես զանգել եմ, որ հրաժեշտ տամ ձեզ»,- լսվել է դագաղի միջից:








Քոչարյանի զոհերը

Հանգուցյալը զվարճացրել է հարազատներին հենց հուղարկավորության ժամանակ։ Մասնակիցները սկսել են ծիծաղել: Թե ինչ է տեղի ունեցել, բացատրել է մահացածի դուստրը: Նա ասել է, որ Շեյը մահից առաջ ձայնագրել է այս ամենը և կամեցել է, որ հուղարկավության ժամանակ լսվի ձայնագրությունը:


Նրա աղջիկը նաև ասել է , թե հայրը շատ կուրախանար եթե իմանար, թե  ինչքան մարդ է հիմա ծիծաղում նրա այս կատակի վրա:



Աղբյուր՝ shantnews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->