>

Մի խումբ երիտասարդներ որոշել են Եռաբլուր պանթեոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես՝ թարմացնել Եռաբլուրի լուսավորությունը։


Մենք տեղեկացանք, որ երիտասարդները եղել են «Գուդվին» ընկերության աշխատակիցներ։ Նրանք սեպտեմբերին մոտ մեկ շաբաթ շարունակ սեփական ուժերով ու միջոցներով Եռաբլուրում աշխատանքներ են կատարել՝ փոխարինել են Եռաբլուրի բոլոր չաշխատող լամպերը, այդ թվում՝ ապրիլյան հերոսների շիրիմների մոտ, գլխավոր մուտքի մոտ, եկեղեցու և հուշարձանի տարածքում և ոչ միայն։




Քոչարյանի զոհերը





Աշխատող լամպերը ևս փոխարինել են նոր լամպերով, որ լուսավորությունը չտարբերվի։


Աշխատանքներն իրականացրել են Եռբալուրի պանթեոնի ղեկավարության թույլտվությամբ։

Հիշեցնենք, որ ամռանը՝ օգոստոսի սկզբին, լուրեր տարածվեցին, թե ինչ-որ անձինք Եռաբլուրում պղծել են ապրիլյան հերոսների գերեզմանները՝ դրանց վրա մոմ թափելով։



Թերևս, այս դեպքից հետո են վերոնշյալ երիտասարդները որոշել սեփական նախաձեռնությամբ որևէ լավ բան անել Եռաբլուրում՝

այդպիսով փորձելով, թերևս, նաև օրինակ ծառայել այլոց համար, որ ոչ թե պղծեն շիրիմները, այլ որևէ օգուտ տան, եթե կարող են։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->