>

«Գիտեք, հեղափոխությունից հետո պատերազմով անցած, արցախյան ազատամարտին մասնակցած կամ այլ հեղինակություն ունեցող զինվորականների հանդեպ պետության կողմից որոշակի վերաբերմունք փոխվեց, ինչը դրական է թե բացասական՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են գնահատում:


Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրներն իրենց պատերազմական հերոսներին աշխատել են լավ պահել, և չկան երկրներ, որտեղ սեփական կյանքի գնով պետությանը պաշտպանած մարդիկ վատ ապրեն, լավ երկրներում օրենսդրական դաշտով են դա հատկացրել, որ այդ մարդիկ, ովքեր իրենց կյանքն են ռիսկի դրել, դրան համազոր էլ բարեկեցիկ կյանք ու ապրուստ ունենան, դա պարտադիր է, եթե պատերազմող երկիր ես:








Քոչարյանի զոհերը

Մեր երկրում օրենսդրական դաշտով դա չի եղել, և այդ հերոսները, իմ ձևակերպմամբ, չեն անցել խաղաղության փորձությունը, և վերաբերմունքի որոշակի փոփոխությունից հետո, երբ որ իրենց սկսում են կասկածել, նրանք հայտնվում են մի վիճակում, որն իրենց համար անհասկանալի է


Դա, այսպես ասած, անձնական դժբախտություն է, և ես նաև այդ պատճառով չեմ ուզում մտնել այդ դաշտ, որովհետև կարծում եմ, որ, այո, այդ մարդկանց կարելի է դատել, եթե մեղք են գործել, բայց չի կարելի ոչնչացնել, որևէ արդարադատություն դա չի փոխհատուցելու ո՛չ Վիտալի Բալասանյանի, ո՛չ Մանվել Գրիգորյանի պարագայում, այն համակարգն է մեղավոր, որում այս մարդիկ ինչ-ինչ պայմաններում ստիպված են եղել քաղաքական գործունեություն ծավալել՝



դրական թե բացասական, և իրենց ընտանիքի բարեկեցությունը փորձել են ապահովել չգիտեմ ինչ ճանապարհներով, ինչը պետությունը պետական մակարդակով թույլ է տվել՝ աչքերը փակած, սկսած դատարաններից, Սահմանադրական դատարանից».- այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է Արամ Զավենի Սարգսյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->