>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Ryanair» ընկերության գնացուցակից և գրել.


«Էն որ նայում ես ու աչքերիդ չես հավատում: Ապրի Տաթևիկ Ռևազյանը»։








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ Իռլանդական «Ryanair» ավիաընկերության կայքում արդեն հասանելի են Երեւանից դեպի Միլան, Հռոմ, Բեռլին եւ հետադարձ ուղղություններով չվերթների ավիատոմսերը:


Հրապարակված են նաեւ գները: Ասենք, օրինակ, 2020 թվականի հունվարի 14-ին Երեւանից Միլան մեկնելու եւ 21-ին վերադարձի տոմսերը ընդհանուր առմամբ արժեն 56 եվրո 48 ցենտ: Այս երկու ուղղություններից յուրաքանչյուրի դեպքում տոմսի արժեքը 28 եվրո 24 ցենտ է:

Եվրոպայի խոշորագույն եւ մատչելի տոմսեր առաջարկող ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, 2020 թվականի հունվարից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ դեպի Եվրոպա թռիչքներ կիրականացվեն նաեւ Գյումրիից: «Ryanair»-ը կապահովի չվերթ Գյումրիից դեպի Մյունխեն:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->