>

Երեկ ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՝ վարչության պետ,

ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի՝ բաժնի պետ, ոստիկանության գնդպաետ Ռոբերտ

Նավասարդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի և նույն վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ,

տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային




Քոչարյանի զոհերը

«Մակարով» տեսակի ատրճանակը, որով ճիվաղը մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ: Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա ստահակը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, Գյուլնազ տատու հեքիաթները պատմել, թե ատրճանակը՝ մեկ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ:


Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել է ատրճանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ սպանության վայրում ճիվաղը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի այս 2 ճիվաղների նկատմամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր





ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 16-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել էր նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները վիրավորի կյանքի համար էին պայքարում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, եւ նույն վարչության քրեական հետախոզության բաժնի պետ Վահե

Մուշեղյանի գլխավորությամբ պարզել էին, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության պողոտա եւ Բաբայան փողոցի խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել, եւ այդ պահին 2 ճիվաղ, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ ստահակները դիմել են փախուստի:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Դեպքի վայրում զննություն էին կատարել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել էի նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն ֆարխոյանը եւ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը: Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրում աշխատել էին նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 հատ գնդակ


, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրի հարեւանությամբ աշխատող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին «Էս ուր ենք հասել, չգիտենք, էսպես որ գնա, հասնելու ու անցնելու ենք 90-ական թվականներին, երբ հանրապետությունում տիրում էր բեսպրեդել

, էդ աստիճանի հաբռգեն, որ ոստիկանության աշխատակցին իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանեն, մեկին էլ դաժան ծեծի ենթարկեն: Խոսում են Եվրոպայից ու եվրոպական օրենքներից, էդ նույն եվրոպայում իրավապահ համակարգն ավելի ապահովագրված է, իսկ էստեղ ականատես ենք լինում էսպիսի դեպքերի, եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ ինչ-որ վիժվածք նորից գործի կդնի հրազենը, ժամանակն ա որ թողնեն, մեր ոստիկանությունն ու

իրավապահ համակարգը նույնպես եվրոպայի փոլիսի նման աշխատեն, եթե պետք է, չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա ոստիկանությունը պետք է իրավունք ունենա դիմելու ամենակտրուկ միջոցի, գոնե այս դեպքը դաս լինի որոշ գրանտակերների, որ մի քանի կոպեկ կպցնելու համար չփորձեն ոստիկանության, քննչական ու դատախազության համակարգի ծառայողներին անհիմն պիտակավորեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում էր նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով: Սպանվածն էլ եղել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/17/1138081/



Yesterday, October 16, with the Chief of the Criminal Investigation Department of the Police, Chief of Police Colonel Artak Karapetyan, Head of the Yerevan City Police Department, Colonel Garik Ghukasyan, Deputy Chief of Police, Colonel Alik Mamikonyan, Criminal Division of the same Department , led by Police Major Vahe Musheghyan and Kanaker-Zeytun Police Department Chief of Police Robert Navasardyan, as well as the Armenian Investigative Service.

John Farkhoyan, Head of Investigation Department of Yerevan City, Deputy Chief Aharon Nersisyan and Investigators of Qanaqer-Zeytun Investigation Department of the same Department headed by Hakob Gevorgyan, Head of Investigation Division To detain residents of Proshyan village, 16-year-old and 18-year-old brothers. According to photojournalist Gagik Shamshyan, the 16-year-old brother pointed to police and investigators at the home where he had concealed a Makarov-type pistol stolen from police officer Tigran Arakelyan’s deadly shotgun.

In the direction of Arakelyan and T. Arakelyan’s friend also strikes. For nearly one and a half hours, the 16-year-old dodger tried to mislead police and investigators, telling tales of Gulnaz saying one pistol was thrown at Haghtanak Park, one on Saralanj Road, and another. Eventually, he presented the gun to police and investigators from a hiding place at home. C. According to Shamshyan, yesterday, at the scene of the murder, a scorpion, during an investigative experiment, indicated where and under what circumstances the incident took place. C. According to Shamshyan,

the investigative body will apply to the Yerevan City Court of General Jurisdiction for the court to impose a two-month jail sentence on these two cops. As the photojournalist reported earlier, on October 16, a firearm was committed in Yerevan. At 04:30 am, St. Gregory the Illuminator Medical Center received a call from the Operative Management Center of the Yerevan City Police Department that a group of doctors had transferred one citizen and another person to a hospital with a “skull-ruptured wound” in the dead condition. The operative group of Kanaker

Zeytun police department headed to the hospital. A group of the Kanaker-Zeytun Investigation Division of the Yerevan Investigation Department of the Armenian Investigation Committee headed by Hakob Gevorgyan, Head of the Division, also arrived. While the doctors were fighting for the life of the wounded, together with the Chief of the Criminal Investigation Department of the Police, Chief of Police, Police Colonel Artak Karapetyan, Yerevan City Police Department, Chief of Police, Colonel Garik Ghukasyan, Deputy Chief of Police, Colonel Alik Mamikozyan and Police

Colonel Alik Mamikonyan Head of the department Vahe Musheghyan had found out that the dead and wounded were taken to hospital from the intersection of Liberty Avenue and Babayan Street, where, The deceased and the wounded, who were police officers, were assaulted while performing their duties, and at that time two grenades, one of which fired a shotgun at one of the police officers, and the other were beaten and then escaped. Acting Chief of the Armenian Police, Colonel Arman Sargsyan, Commander of Police Troops, Colonel Vahe Ghazaryan, Chief of the RA Police, Colonel Yegor Karapetyan arrived at the scene. Investigators at the Kanaker-Zeytun

Investigation Department of the Investigation Department of the RA City of Investigation headed by the head of the department investigated the scene. I had also arrived in Yerevan Chief of Investigation Department John Farkhoyan and Deputy Chief of Department Aharon Nersisyan. A criminal case was initiated in the Kanaker-Zeytun Investigation Division under Article 238 1 1, Article 316 2 2 and Article 104 1 1 of the Criminal Code of the Republic of Armenia. Forensic experts from the Police Forensic Department also worked at the scene. One bullet,

1 capsule, and bloody stains were found at the scene. The police and the investigative department were undertaking the necessary joint operative-investigative and investigative actions, to detect the crime, to find the perpetrators and the gunshot. Several citizens working near the scene, who refused to speak in front of the camera, said, “This is where we came from, we don’t know, so let’s go and get to the ’90s when there was a bespread, repulsive police officer in that country. kill him in the course of his official duties and severely beat one. They are talking about Europe and European Day

Сообщение Այս դաժանությունը լսելուց մարդիկ սարսափած են. քիչ առաջ ջրի երես դուրս եկավ…. զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակած 16-ամյա ճիվաղը ասել է, որ այդ պահին նրան…. появились сначала на .

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->