>

Հոկտեմբերի 27-ը սոսկ անհատների, նշանավոր քաղաքական-պետական գործիչների, երկրի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչություն չէր:


Այն իր հետեւանքներով դարձավ Հայոց պատմության ամենասեւ էջը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը:




Քոչարյանի զոհերը

Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների՝ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների սպանությամբ խաթարվեցին այն հակակշիռները, որոնք ժողովրդավարության, առողջ քաղաքական կյանքի գրավական էին եւ արգելապատնեշ՝ բռնատիրական մենիշխանության հաստատման ճանապարհին:





Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամոթալի էջը, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ անց անգամ վերացվեն կատարվածի քաղաքական հետեւանքները:


Այդ օրը Ազգային ժողովի դահլիճում գտնվող պատգամավորները սարսուռով են հիշում կատարվածը: Կրակոցներ, սթրես, անճարություն, անկարողություն:

Հարազատ ու թանկ մարդկանց կորուստի զգացումը տարիներ անց չի սպիանում:



Մանրամասները տեսանյութում՝

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->