>

Armtimes.com-ը գրում է. Մեկ ոստիկանին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող եղբայրներից մեկը՝ Հրաչ Գ.-ն, «Հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի սան է, մյուսը մեկ տարի առաջ է դուրս գրվել այդ դպրոցից՝ մտավոր խնդիրների պատճառով:

Մեր այս տեղեկությունը հաստատեց կրթահամալիրի տնօրեն Շողիկ Գուլասարյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

– Տիկին Գուլասարյան, հավանաբար տեղյակ եք երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի հետեւանքով ոստիկան է զոհվել: Հրաչ Գ.-ն եւ նրա եղբայրը որպես կասկածյալներ են ներգրավվել: Դեպքի օրը ձեր դպրոցի սանը եղե՞լ է դպրոցում:

– Հրաչը այդ օրը դպրոցում չի եղել, նա բացակա է եղել հոկտեմբերի 4-ից: 4-ը վերջին օրն է եղել, շաբաթ, կիրակի տանն է եղել, 7-ից մինչեւ հանցագործության օրը ներառյալ դպրոցում չի եղել: Այդ օրվանից սկսած՝ սոցաշխատողը կապ է ունեցել ընտանիքի՝ այսինքն մոր հետ, պարբերաբար, ամեն օր զանգը եղել է եւ իրենց տարածքային ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցների

հետ, ովքեր կոնկրետ Հրաչի հարցով զբաղվում են: Ինքը բնականաբար խնդրահարույց երեխա է, վարքային խնդիրներով, գողության հակումներով սովորող: Հոկտեմբերի 14-ին արդեն գրությամբ դիմել ենք ոստիկանություն՝ խնդրելով աջակցել նրան դպրոց վերադարձնելու հարցով՝ կրթության իրավունքը պաշտպանելու համար:




Քոչարյանի զոհերը

– Ի՞նչ են պատասխանել ոստիկանությունից:


– Պատասխան չկա դեռեւս: Մի քանի օր անհրաժեշտ է լինում մինչեւ գրությունը գնա, որովհետեւ փոստով ենք ուղարկում: Հավանաբար իր հանցագործության օրը գրությունը հասած չէր: Երկուշաբթի ենք ուղարկել:

– Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ վարք ունի Հրաչ Գ.-ն: Դպրոցում ինչպե՞ս են աշխատում նման աշակերտների հետ: Միտում կա՞ր, որ նա կարող է ուղղվել:





– Դպրոցում կան հոգեբաններ, որոնք աշխատում են, յուրաքանչյուր սովորող ունի իր ռեֆերենտ հոգեբանը եւ սոցիալական աշխատողը: Եվ էդպես չի, որ եզրակացություն է եղել, որ տվյալ սովորողը չի կարող ուղղվել: Բնականաբար որեւէ մեկի հետ կապված չենք կարող ասել՝ կարող է ուղղվել, թե ոչ եւ մինչեւ վերջ բոլոր աշխատանքները պետք է տարվեն ամբողջ ինտեսիվությամբ:

– Քանի տարի՞ է տեւում ուսուցումը ձեր կրթահամալիրում:

– Հաստատությունը ի սկզբանե ձեւակերպված է եղել սովորողների ուղղվելու եւ ընտանիքներ վերադառնալու հաստատություն, բայց փորձը ցույց է տալիս, որ սովորողները մեր մոտից ավելի քիչ են գնում հանրակրթական հաստատություններ: Կանկրետ Հրաչը 2016 թվականից մեր սովորողն է՝ արդեն 3 տարի

: Կապված դեպքի բարդությունից, եթե կան սովորողներ, ովքեր կարողանում են գնալ հանրակրթական դպրոց՝ գնում են: Դա կապ ունի եւ տարածքային սոցիալական աջակցության ծառայությունների հետ, կապ ունի կոնկրետ երեխայի վարքի շտկվելու հետ եւ այլ առհասարակ ռիսկայնության հետ՝ տվյալ ընտանիքը ռիսկայի՞ն է, թե՞ ոչ: Հստակ սահմանված ժամանակահատված չկա, որ այդ տարիքից հետո պետք է գնա:

– Մինչեւ ո՞ր տարիքը:

– Միջնակարգ կրթության մասին նոր օրենքով մինչեւ 19 տարեկանը սովորողը կարող է ստանալ միջնակարգ կրթություն: 19-ից հետո իրենց ցանկությամբ է:


– Իսկ ի՞նչ կարող եք ասել կոնկրետ Հրաչ Գ.-ի վարքագծի մասին:

– Հրաչը դպրոցում պրոբլեմատիկ վարքագիծ չի ունեցել: Ամռանը հոգեբուժարանում է պառկած եղել, եղբորը դանակահարելու պատճառով ինքը հոգեբուժարանում է պառկած եղել, որից հետո սեպտեմբերից էլի դպրոց է եկել, նորմալ… Ամառվա ընթացքում գողություններ է արել, երբ որ գտնվել է տանը, հետո դպրոց է եկել

՝ իր վարքագծի մեջ այդպիսի փոփոխություններ (չեն նկատվել-խմբ.)…Մեր սովորողների մեջ ագրեսիան կարող է լինել, եթե ի նկատի ունենանք իրենց կյանքը իրենց միջավայրը, իրենց ընտանիքների ռիսկայնությունը եւ բռնության ենթարկված լինելը:

– Ի՞նչ ընտանիք ունի, ի՞նչ պայմաններում է ապրում:

– Ինձ թվում է դուք տեղյակ եք, եղել է լրատվություն, որ մայրը դանակահարել է նրան, եւ լուրջ դանակահարություն է եղել՝ այսինքն ամբողջությամբ կրծքավանդակն է վնասված եղել, վնասվել են օրգանները: Որից հետո զրկվել է ծնողական իրավունքներից, դատված է եղել, երեխաները եղել են տարբեր մանկատներում, որից հետո վարձային խնդիրների պատճառով արդեն 2016 թվականից կոնկրետ Հրաչը եղել է մեր դպրոցում: Մյուս եղբայրը եւս մեզ մոտ էր, բայց 2018-ին դուրս է գրվել:

– Ի՞նչ հիմքով է դուրս գրվել: Իր ցանկությա՞մբ: Ուղղվե՞լ էր նա:

– Իր ցանկությամբ չէր կարող դուրս գրվել: Ինքն ունի մտավոր խնդիր եզրակացությունը, որի պատճառով էլ դուրս է գրվել: Խորը մտավոր խնդրով սովորողների համար միջնակարգ կրթությունը պարտադիր չէ, որի պատճառով էլ Սարգիսը դուրս է գրվել 2018 թվականին. 9-րդ դասարանը ավարտելուց հետո չի շարունակել կրթությունը ավագ դպրոցում:



Հիշեցնենք, որ եղբայրները երեկ գիշերը Հաղթանակ զբոսայգու մոտակայքում են եղել, երբ ոստիկանները նկատել են նրանց: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականներին: Վերջիններս դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, այդ պատճառով էլ փորձել են փախչել ոստիկաններից: 

Դեպքից հետո նրանք շատ արագ հայտնաբերվել են Պռոշյան գյուղում գտնվող իրենց տնից, բերման ենթարկվել եւ ձերբակալվել: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ եղբայրները նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է  ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը, որով էլ կրտսեր՝ 16-ամյա եղբայրը կրակոց է արձակել 38-ամյա ոստիկանի ուղղությամբ եւ բռնակով հարվածել մյուս ոստիկանի գլխին:

One of the brothers suspected of killing one policeman and inflicting bodily harm on another, Hrach G., is a pupil of the Republican Special Education N1 Special Children Complex, the other dropped out of school a year ago because of mental problems.

This information was confirmed by the Director of the Educational Complex Shoghik Gulasaryan. Let’s present our conversation with him.

  • Mrs. Gulasaryan, you are probably aware of the tragic incident that killed a policeman yesterday. Hrach G. and his brother were involved as suspects. Was your school student at school on the day of the accident?
  • Hrach has not been to school that day, he has been absent since October 4. 4 was the last day, Saturday was at home, 7 was not at school including the day of the crime. Since that day, the social worker has been in touch with the family, that is, her mother, with regular calls from the juvenile police officers who deal with the specific issue of Hrach every day. She is naturally a problematic child, learning from behavioral problems and theft

  • tendencies. On October 14, we have already written to the police asking them to assist her in returning to school to defend her right to education.
  • What have the police responded to?
  • No answer yet. It takes a few days for the letter to go because we send it by mail. Probably on the day of his crime the letter was not reached. We sent on Monday.
  • Can you tell what Hrach G.’s behavior is? How do they work with such students at school? Was there a tendency that he could correct?
  • There are psychologists working in the school, each student has his or her own referent psychologist and social worker. And it is not the case that there was a conclusion that the learner cannot be corrected. Of course, we cannot say to anyone whether it can be corrected or not and all work must be done with all the intensity.

  • How long does the education in your educational complex last?
  • The institution was originally established as an institution for student learning and returning to families, but experience shows that students are less likely to go to general education institutions. Croquet Hrach has been our learner since 2016 for over 3 years. Due to the complexity of the case, if there are students who are able to go to secondary school, they go. It has to do with regional social support services, it has to do with correcting a child’s behavior, and with other risks at

  • all – whether the family is at risk or not. There is no clearly defined period that one must go beyond that age.
  • To what age?
  • Under the new law on secondary education, students up to the age of 19 can receive secondary education. After 19 is their wish.
  • What can you say about Hrach G.’s behavior?
  • Hrach had no problematic behavior at school. He was lying in a psychiatric hospital in the summer, he was in the psychiatric hospital because of his brother’s stabbing, after which he came to school again in September. have not been noticed-ed.) … Aggression can be among our learners if we consider their lives, their environment, the risks of their families, and being subjected to violence.

  • What kind of family does he live in?
  • I think you know, there was news that her mother stabbed her and there was a serious stabbing, that is, her entire chest was damaged, her organs were damaged. After that she was deprived of her parental rights, was tried, children were in different orphanages, after which due to rent problems, Hrach has been in our school since 2016. The other brother was with us as well, but has been signed off in 2018.
  • On what basis was it written off? At his wish? Was he corrected?
  • He could not opt ​​out. He has a mental problem with which he has been dismissed. Secondary education is not compulsory for students with deep intellectual disabilities, which is why Sarkis dropped out in 2018. After finishing 9th grade, he did not continue his education in high school.

The brothers were near Victory Park last night when police noticed them. Seeing the patrol car, the brothers fled. Police officers pursued them and arrested them on Liberty Avenue. The detainees resisted. During this time, one of them grabbed a police

pistol and fired at one of them, as well as firing a pistol at the other. The criminals fled the scene. 38-year-old Tigran Arakelyan, a policeman of the Arabkir Department of Defense, died as a result of a gunshot wound to his left arm.

As a result of the measures taken within the framework of the criminal case initiated by the RA Investigation Committee, it turned out that the perpetrators were brothers born in 2003 and

Сообщение Մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար. ՍԱՐՍԱՓԵԼԻ մանրամասներ. Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող Հրաչը ամռանը եղբորն է դանակահարել, մայրն էլ՝ իրեն ու արել է դա… появились сначала на .

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->