>

Երգիչ Մհերը (Մհեր Մեսրոպյան) այս տարի մի շարք գործնական ծրագրեր է կազմում: Առաջիկայում նա պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինեն հեղինակային երգեր.








Քոչարյանի զոհերը

դրանք նոր գործեր են, որոնք հանդիսատեսը չի լսել: Մհերը «Ժողովուրդ»-ին պատմել է, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նաեւ նոր տեսահոլովակներ, եւ նոր զուգերգեր. «Առաջին դուետը կներկայացնեմ իմ հարազատ քույրիկի հետ, այս նոր երգը հենց քրոջ եւ եղբոր հարաբերությունների մասին է»,-ասաց նա:


Մենք Մհերից հետաքրքրվեցինք` արդյոք իր քույրիկը պրոֆեսիոնալ երգչուհի է, ի վերջո, ով է նա, եւ ինչպես որոշվեց, որ վերջինս պետք է մուտք գործի երգարվեստի ասպարեզ: «Քույրս վաղուց է երգում, բայց այս ոլորտում իր առաջին քայլերն է անում, եւ մենք ցանկացանք, որ մեկնարկը լինի հենց մեր դուետով:Ես, բնականաբար, օգնում եմ նրան: Քրոջս անունը Ռոզա է, նա ներկայանում է որպես Ռոզա Ֆիլբերգ. Ֆիլբերգը վերջինիս կեղծանունն է, նա 25 տարեկան է»,-պատմեց երգիչը:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->