>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանության ակադեմիա, որտեղ այս պահին տեղի է ունենում երեկ ծառայության ընթացքում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը: Վարչապետը ցավակցել է Տ. Առաքելյանի ընտանիքի անդամներին, խոնարհվել ոստիկանի նկարի առաջ:

Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։




Քոչարյանի զոհերը






Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի,

վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի


քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի և նույն վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էին բերման



ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց էր արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել էր ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով ճիվաղը մահացու կրակոց էր արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ,

իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ: Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա ստահակը փորձել էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, «Գյուլնազ տատու հեքիաթները պատմել», թե ատրճանակը մեկ՝ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ: Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել էր ատրճանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության վայրում ճիվաղը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց էր արել, թե որտեղ և ինչ պայմաններում էր տեղի ունեցել դեպքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի այս 2 ճիվաղների նկատմամբ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/17/1138151/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->