>

Անի Երանյանը նախորդ ամիս BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ խոսեց Մոսկվայում բնակություն հաստատելու եւ կյանքի նոր մարտահրավերների մասին:


40 հազարից ավելի դիտում գրանցած հրապարակումը լայնորեն քննարկվեց, ոմանք էլ դերասանուհու որոշումը պայմանավորեցին անձնական խնդիրների, հղիության հետ, ինչը նա իբր գաղտնի է պահում:








Քոչարյանի զոհերը

Հենց այդ «գաղտնիության քողն» էլ կփորձենք հանել այս անգամ՝ ներկայացնելով զրույցի երկրորդ հատվածը:):
«Մտածում են` հղի եմ»Ամեն տարի ինձ հետ կապված համընդհանուր քննարկման մի թեմա լինում է: Մի շրջան փոքր-ինչ գիրացել էի, եւ կայքերը գրեցին, որ հղի եմ: Մեկ շաբաթ ամեն օր հետեւել ենք, թե ինչ զարգացումներ են լինելու:


Նյութերի վերնագրերն այնքան ծիծաղելի էին. նախ գրել էին«Հղի՞ է», հետո հաստատել էին, այնուհետեւ ենթադրյալ երեխայի հայրիկի անունն էին գրել:): Հետո հայտարարեցին «Անին գնացել է ԱՄՆ, որ ազատվի երեխայից», իսկ նիհարելուցս հետո էլ գրեցին, որ ազատվել եմ:



Մինչ օրս իմ ավտովթարի հետ կապված լուրեր են շրջանառվում. վերջերս ծանոթներիցս մեկին վստահեցրել էին՝ «Անին այդ ժամանակ լողազգեստով է եղել», նա էլ հարցրել էրարդյոք դեպքի վայրում է եղել ու իր աչքով է տեսել, եւ ստացել էր հետեւյալ պատասխանը «Հորս արեւ»: Օրերս էլ մի նյութ էին ուղարկել, որը վերնագրված էր«Եթե Անի Երանյանը այսպես շարունակի, շուտով կմահանա»: Ամենավատն այն է, որ շատերը միայն վերնագիրն են կարդում, ու մարդիկ կան, որ այսօր էլ երեւի մտածում են հղի եմ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->