>

Այսօր անդրադառնում ենք մանկական առողջությանը և ներկայացնում այն իրավիճակների ցանկը, երբ ծնողն առանց գիտակցելու վնասում է երեխային:

1. Երեխային խուտուտ տալ

Հաճախ է լինում, որ մեծերը երեխային ուրախացնելու համար նրան խուտուտ են տալիս: Սակայն գիտնականներ պարզել են, որ խուտուտը չի առաջացնում երջանկության այն նույն զգացողությունը, ինչ զվարճալի կատակը: Թվում է, թե երեխան ուրախ ծիծաղում է, բայց դա ընդամենը անկառավարելի ռեֆլեկտորային ծիծաղ է, և իրականում խուտուտը կարող է տհաճ լինել երեխայի համար:




Քոչարյանի զոհերը

2. Անկողնու մեջ բարձեր և փափուկ խաղալիքներ դնել






Ոչ բոլոր ծնողներն են հասկանում, որ երեխային առողջ քնի համար միայն լավ ներքնակ, սավան և թեթև վերմակ է անհրաժեշտ: Եվ հաճախ երեխայի անկողնում բարձեր են հայտնվում և փափուկ խաղալիքներ: Գիտնականները պարզել են, որ մինչև որոշակի տարիք երեխաների համար բարձի վրա քնելը վնասակար է, իսկ խաղալիքներն էլ իրենց հերթին կարող են խանգարել նրան և նույնիսկ երբեմն դժվարացնել շնչառությունը:

3. Երեխայի քնած ժամանակ սենյակում գիշերալամպ վառել

Ողջ գիշեր սենյակում վառ թողած թույլ լույսն անգամ երեխային վնաս է: Աճի հորմոնն ավելի լավ է արտադրվում մթության մեջ, այդ պատճառով աշխատեք խուսափել գիշերը սենյակը թեկուզ մի թեթև լուսավորելուց:

4. Օրորել


Յուրաքանչյուր ծնող բախվում է այն իրավիճակին, երբ փոքրիկին, անկախ նրա տարիքից, դժվար է եղել քնեցնելն առանց օրորելու: Մանկաբույժները պնդում են, որ քնի հետ կապված խնդիրներից կարելի է խուսափել, եթե երեխային ծնված օրվանից սովորեցնեք օրվա ռեժիմին և վերացնեք բոլոր արտաքին և ներքին գրգռիչները՝ սով, թաց տակդիր, աղմուկ, անհարմար հագուստ և այլն: Իսկ եթե առանց օրորելու ամեն դեպքում չի ստացվում, ուրեմն՝ աշխատեք, որ դրանք սահուն և ոչ տևական լինեն:

5. Երեխայից թաքցնել հայելին հայտնի սնահավատությունների պատճառով

 

Ի հեճուկս բոլոր սնահավատությունների՝ ժամանակակից մանկաբույժները խորհուրդ են տալիս ծնողներին խաղալ իրենց երեխաների հետ հայելիով, քանի որ այս ինտերակտիվ զբաղմունքը օգնում է նրանց ճանաչել իրենց և ձևավորել իրենց անհատականությունը:

6. Փոքրիկի համար ստերիլ պայմաններ ստեղծել

«Մաքրությունը առողջության գրավականն է»,- այսպես են մեզ սովորեցրել մանկուց: Սակայն տարբեր երկրների գիտնականները միաձայն պնդում են, որ չափից դուրս ստերիլությունը վնասում է երեխայի զարգացմանը: Այն դանդաղեցնում է լավ իմունիտետի ձևավորումը, նպաստում է ալերգիկ հիվանդությունների, օրինակ՝ բրոնխիալ ասթմայի, ալերգիկ ռինիտի և ատոպիկ դերմատիտի զարգացմանը:



7. Չափազանց շուտ սկսել սովորեցնել գիշերանոթին

Baby play with the pot, process of habituation

Գիշերանոթը շատ վիճելի թեմա է: Այստեղ կարևորը կուրորեն չհետևելն է կողքից տրվող խորհուրդներին և միշտ հաշվի առնել երեխայի շահերը: Պետք չէ ակնկալել, որ նա կսկսի գիշերանոթ օգտագործել 1-1,5 տարեկանում: Նա դեռ լրիվ չի հասկանում, թե ինչպես պետք է արձագանքի իր մարմնի ազդանշաններին: Վաղ թե ուշ երեխան կսովորի վերահսկել իր ցանկությունները, այդ ժամանակ էլ նա կսկսի նորմալ օգտվել գիշերանոթից:

8. Ստիպել երեխային, որ ուտի ողջ չափաբաժինը

Շատ ծնողներ վշտանում են, երբ երեխան հրաժարվում է ուտել իրեն հատկացված ուտելիքի ողջ չափաբաժինը: Եվ ծնողները սկսում են ստիպել, սպառնալ և զոռով կերակրել երեխային: Արդյունքում ափսեն դատարկվում է, ծնողները գոհ են: Միայն թե քչերը գիտեն, որ այս ծայրահեղությունը նպաստում է երեխայի մոտ սխալ սննդային սովորույթների ձևավորմանը: Նա չի կարողանում սովորել հասկանալ իր օրգանիզմը, և ընդհակառակը, նա սովորում է առանց գիտակցելու չափից դուրս ուտել:

9. Երեխային հեռու պահել ալերգեններից

Գեթեբորգի համալսարանի պրոֆեսոր Գյորան Վեներգրենը հայտարարում է, որ երեխաներին վաղ հասակում ալերգեններ պարունակող մթերքներ տալը ոչ միայն վնաս չէ, այլև օգտակար է: Իմունային համակարգը սովորում է ճիշտ արձագանքել դրանց: Տիպիկ օրինակ կարող է լինել ձուկը, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ձկան մանրացված ֆիլե տալ երեխաներին անգամ 6 ամսականից:

10. Ստիպել երեխային կիսվել իր ունեցածով

Մոտավորապես 2 տարեկանում երեխան սկսում է իրեն որպես անհատ ընդունել, և իրերը, որոնք նա իրենն է համարում, իր «ես»-ի շարունակությունն են դառնում, այդ պատճառով բոլոր նրանց, ովքեր հավակնում են իր «ունեցվածքին», երեխան իր անձնական սահմանները խախտողներ է համարում: Ցավոք, ոչ բոլոր ծնողներն են սա գիտակցում: Նրանք չեն ցանկանում, որ շրջապատում իրենց երեխային ժլատ համարեն, այդ պատճառով վիճելի իրավիճակներում հաճախ են ստիպում երեխային կիսվել իր խաղալիքով կամ ուտելիքով: Հոգեբաններն էլ իրենց հերթին համոզված են, որ այդպիսով մենք «հարմար» երեխաներ ենք դաստիարակում; Նրանք չեն կարողանում լսել իրենց և գործում են ի հեճուկս իրենց ցանկությունների: Արդյունքում նրանցից կանայք և տղամարդիկ են մեծանում, որոնք չգիտեն «ոչ» ասել, նույնիսկ եթե դա իրենց շահերից է բխում:

Նյութի աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->