>

Երբ 26-ամյա Լուսինե Շառոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երրորդ երեխան ունենալ, նրանք մտածել անգամ չէին կարող, որ իրենց երեխաները շուտով ոչ թե երեքը կլինեն, այլ՝ միանգամից հինգը։ Հղիության վաղ շրջանում առաջին անգամ գալով ՈՒՁՀ-ի՝ Լուսինեն իմացել է, որ եռյակի է սպասում։


Սոֆին, Սաթին եւ Սամվելը ծնվել են սեպտեմբերի 6-ին՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում։ Մի քանի տարի առաջ այստեղ են ծնվել նաեւ Լուսինեի երկու մյուս երեխաները՝ տղա եւ աղջիկ։ Այժմ նրանց ընտանիքում երեք աղջիկ եւ երկու տղա կա։

Մի քանի օր անց, սեպտեմբերի 11-ին, նույն կենտրոնում ծնվել է մեկ այլ եռյակ՝ 40-ամյա Աննա Ֆրանգուլյանի երեխաները։ Նրանց անվանել են Գրիգոր, Դանիել եւ Հարություն։ Աննան այժմ հինգ որդի ունի։




Քոչարյանի զոհերը

Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ եռյակները բեղմանվորվել են բնական ճանապարհով, ինչն իրականում շատ հազվադեպ է լինում, ինչպես հաստատում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը։






Նրա խոսքերով, վերջին տարիներին եռյակներ սկսել են ավելի հաճախ ծնվել՝ շնորհիվ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, այդ թվում՝ ԱՄԲ-ի։ Իսկ, ահա, բնական ճանապարհով եռյակով հղիանալու հավանականությունը բավական ցածր է։

Բազմապտուղ հղիության դեպքում, մասնագետի խոսքերով, բարդությունների վտանգը, որպես կանոն, ավելի մեծ է, քան երբ պտուղը միայն մեկն է։ Հաճախ եռյակները անհաս են ծնվում եւ պահանջում են հատուկ խնամք՝ նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Այդ պատճառով ծայրահեղ կարեւոր է, որպեսզի այսպիսի երեխաները ծնվեն երրորդ մակարդակի ծննդատներում, որտեղ այդ խնամքը հնարավոր է պատշաճ կերպով ապահովել։

Աննայի եւ Լուսինեի եռյակները նույնպես անհաս են ծնվել։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանը, Լուսինեի երեխաները ծնված պահին կշռում էին 1450, 1650 եւ 1750 գրամ։ Նրանք ծնվել են հղիության 32-րդ շաբաթում՝ կեսարյան հատումով։ Լուսինեն օգոստոսի 23-ից բուժում է ստացել բարձր ռիսկայնության հղիների բաժանմունքում, որտեղ բժիշկները արել են ամեն բան, որ հետաձգեն վաղաժամ ծննդաբերությունը եւ երեխաներին ժամանակ տան, որպեսզի նրանց թոքերը հասցնեն ձեւավորվել եւ զարգանալ։

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը, ով հետեւել է Աննայի հղիությանը եւ կատարել է կեսարյան հատումը հղիության 35-րդ շաբաթում, ասում է, որ Գրիգորը, Դանիելը եւ Հարությունը ծնվելիս կշռում էին 1600, 1650 եւ 1450 գրամ։ Աննայի դեպքը հետաքրքիր է նաեւ նրանով, որ նրա երկու ավագ երեխաները նույնպես կեսարյան հատմամբ են ծնվել։

Քանի որ երեխաները անհաս են ծնվել, նրանք շնչառության հետ կապված որոշակի խնդիրներ են ունեցել, եւ որոշ ժամանակ բուժում են ստացել նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Սակայն այժմ, ինչպես պատմեց նեոնատալ ծառայության ղեկավար Անահիտ Ասատրյանը, բոլոր երեխաները իրենց լավ են զգում եւ արդեն շուտով դուրս կգրվեն եւ տուն կգնան։


Նրանց արագ առողջացմանը նպաստել է նաեւ այն, որ Լուսինեն եւ Աննան երեխաներին կրծքով են կերակրում։ Դա, իհարկե, հեշտ չէ, երբ խոսքը եռյակների մասին է, սակայն ե՛ւ երիտասարդ մայրերը, ե՛ւ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները հնարավոր ամեն բան արել են, որպեսզի նորածինները բոլոր հնարավոր կերերից ստանան լավագույնը՝ մայրական կաթը։

When Lusine Sharoyan, 26, and her husband were planning to have a third child, they could not even imagine that their children would soon be three, but five at once. Coming to the ultrasound for the first time in her early pregnancy, Lusine knew she was expecting a trio.

Sophie, Satin and Samvel were born on September 6 at the Maternal and Child Health Research Center. A couple of years ago Lusine’s other two children were born here, a boy and a girl. Now there are three girls and two boys in their family.

A few days later, on September 11, another trio of children, 40-year-old Anna Frangulyan, was born in the same center. They were called Gregory, Daniel and Harutyun. Anna now has five sons.



Interestingly, in both cases the triplets were naturalized, which in fact is very rare, according to Georgy Okoyev, director of the Maternal and Child Health Research Center.

According to him, in recent years triplets have begun to be born more frequently thanks to assistive reproductive technologies, including the IBS. And, naturally, the probability of becoming pregnant with a trio is quite low.

In the case of multiple pregnancies, according to the specialist, the risk of complications is usually greater than when there is only one fetus. Often, triads are born unmarried and require special care in neonatal intensive care units. For this reason, it is extremely important that such children be born in tertiary maternity hospitals, where appropriate care can be provided.

The triplets of Anna and Lusine were also born individually. Obstetrician-gynecologist Armen Gasparyan told Armenian News-NEWS.am Medicine that Lusine’s babies weighed 1450, 1650 and 1750 grams at birth. They were born in the 32nd week of pregnancy by caesarean section. Lusine has been receiving treatment at the high-risk pregnancy unit since August 23, where doctors have done everything to delay premature birth and give children time to develop their lungs.

Obstetrician-gynecologist Armen Badalyan, who followed Anna’s pregnancy and performed a caesarean section at the 35th week of pregnancy, says that Grigor, Daniel and Harutyun weighed 1600, 1650 and 1450 grams at birth. Anna’s case is also interesting in that her two eldest children were also born by caesarean section.

Since the children were born unmarried, they have had some respiratory problems and have received treatment for some time in the Neonatal Intensive Care Unit. But now, as the head of the neonatal service Anahit Asatryan said, all children

are feeling well and will soon be out and about to go home. Their rapid recovery is also due to the fact that Lusine and Anna are breastfeeding. It’s certainly not easy when it comes to triplets, but both young mothers and staff at the Maternal and Child Health Research Center have done everything possible to get the best of all possible foods – breast milk.

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->