>


Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008-ին ձերբակալվածների մեջ մի տղա կար, անունը մոռացել եմ, աչքը վնասվել էր Մարտի 1-ի ջարդի ժամանակ: Իբր վիրահատել էին, հետ տարել գաղութ, տեսողությունը չէր վերականգնվում:








Քոչարյանի զոհերը

Մի հաշվեհամար ունեի, որով մի քիչ օգնեցի քաղբանտարկյալներին, էդ տղայի մայրը օգնություն ստացողների մեջ էր, փողը ձեռքի մեջ լուռ հեկեկում էր խմբագրությունում: Մի քանի տեսակի ցավ կար էդ կնոջ աչքերում. տղայի վիճակը, անզորությունը, ամոթը, որ փող է վերցնում…
     Դուք էս ի՞նչ հիստերիա եք դրել, այ անամոթներ: Գնացե՛ք, թաքուն տեղերն աղոթեք, որ սենց իշխանության օրոք եք պատասխանատվության ենթարկվում: Բա որ ձեզանից բեթարներին հանդիպեիք, կաշիներդ քերթեին, երևի ծպտուն չհանեիք»:




Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->