>

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:








Քոչարյանի զոհերը

Ժաը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում բախվել են Ազատան գյուղի բնակիչ, 71-ամյա Երջանիկ Ս.-ի վարած Mercedes 190E մակնիշի 18 ԼՍ 567 համարանիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 50-ամյա Վահրամ Ի.-ի վարած Mercedes G63 մակնիշի 10 AM 500 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Երջանիկ Ս.-ն և Վահրամ Ի.-ի ուղևորուհի, Գյումրիի բնակիչ, 47-ամյա Ալվարդ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:



Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Սանոսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->