>

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը:


Ասում են՝ վերջին օրերին նա ժողով է հրավիրել ու հանձնարարել ակտիվ ուսումնասիրություններ սկսել նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների շրջանում: Ըստ լուրերի՝ թիրախում նախկին պաշտոնյաների անցյալն է՝ կրթությունից մինչև զբաղեցրած պաշտոններ:








Քոչարյանի զոհերը

Ավելին, համացանցում տեղեկություններ են տարածվել, որ, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը նախօրեին գրառում է կատարել՝ ակնարկելով Միքայել Համբարձումյանի մութ անցյալի մասին, վերջինը սկսել է հենց նրանից:


Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:



https://mamul.am/am/news/163282

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->