>

Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին: Այսօր քաղաքի տոնին պատվավոր քաղաքացու կոչման մեդալն արվեստի վաստակավոր գործչին իր իսկ բնակարանում հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:




Քոչարյանի զոհերը

Երվանդ Մանարյանը նշեց, որ մեծ պատիվ է իր համար արժանանալ նման կոչման: «Մեզ և անձամբ ինձ համար է մեծ պատիվ, որ Երևան քաղաքն ունի Ձեզ պես քաղաքացի»,-շնորհավորելով Մանարյանին՝ ասաց քաղաքապետը:








Երվանդ Մանարյանն աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Նկարահանվել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հայկական մանրանկարչություն»-ը, «Միքայել Նալբանդյան»-ը, «Կառամատույցի կրպակը»-ը, «Լույս»-ը, «Դեղերի ծնունդը»-ը, «Նորից եկավ ամառը»-ը և այլն։ Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլն: Հրապարակել է մի շարք պատմվածքներ ու հոդվածներ: 2005 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 2018 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->