>

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզիի առողջական վիճակը լավ է: Նա մեծանում է: Այս մասին ասեկ էր աղջկա հայրը` Վարդան Կարապետյանը: Նրա խոսքով, ամիսը մեկ անգամ երեխային տանում են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն), որտեղ նա ավելի քան երկու ամիս գտնվել է բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ հնգյակի բոլոր երեխաները ծնվել էին խորը անհասությամբ: Երիտասարդ ընտանիքի 4-րդ երեխան, որը գտնվում էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մահացել էր հուլիսի 26-ին` վիրահատության ենթարկվելուց մի քանի օր անց: Նրա աղիները դադարել էին գործել: Ինչ վերաբերում է հնգյակի ընտանիքին Մայր Աթոռի նվիրաբերած բնակարանին, Վարդան Կարապետյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն եւ արդեն մոտ մեկ շաբաթից իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: Հիշեցնենք, որ այն գտնվում է Մեծամորում, որտեղի հանրակացարանում է ապրում այս ընտանիքը: Շուտով, Ռոզին կնշի իր մեկ ամյակը: Ծնողները հրապարակել են փոքրիկ հրաշքի նոր լուսանկարները: Դուք միայն տեսե թե ինչ գեղեցկուհի է նա դարձել…









Քոչարյանի զոհերը

 




Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->