>

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Եվրասիա դեյլի» ռուսալեզու պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իբրեւ պաշտպանության նախարար իր խնդիրն է ապահովել Արցախի հարցի կարգավորման «ռազմական բարենպաստ պայմաններ»․․․
Խաղաղության եւ այդ հասկացությունների միթեւ

թվացյալ հակասության մասով Տոնոյանը հայտարարել է, որ խոսքը Ադրբեջանին ուժի դիրքերից խոսելու եւ ռազմատենչությունը զսպելու մասին է, որը խաղաղության գլխավոր գրավականն է:

Նախարար Տոնոյանն արել է նաեւ հատկանշական հայտարարություն, թե Ադրբեջանին թող չթվա, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է, իսկ ռազմական «նախաձեռնության» մենաշնորհը Բաքվինն է…

Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Երեւանը չի վարանի զրկել Բաքվին ռազմական գործողությունների ծավալման վայրի, ժամանակի, ձեւի ընտրության հարցում… Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի որեւէ սադրանքի դեպքում, չի լինի ինչպես երկու տարի առաջ ապրիլին ու Երեւանը կարող է եւ չդիմադրել իր ամբողջ ուժով հակահարված հասցնելու «գայթակղությանը»…




Քոչարյանի զոհերը

Փաստացի, Հայաստանի պաշտպանության նախարարը գործնականում հայտարարում է Երեւանի ռազմական դիվանագիտության մասին, կամ ավելի շուտ՝ Երևանի արտաքին քաղաքականության ռազմական դիվանագիտության բաղադրիչի մասին, որը դե ֆակտո բացակայել է ոչ միայն նախորդ իշխանության շրջանում, այլ Հայաստանի անկախության շրջանում ընդհանրապես․․․





Գործնականում, զինված ուժերն «օտարված» են եղել իրենց իսկ հաղթանակի արդյունքին անմիջականորեն առնչվող գործընթացին սուբյեկտային մասնակցությունից, իսկ պաշտպանության նախարարները լինելով երկրի ղեկավարի հավակնորդ, գործնականում «խաղաղասիրական» մրցակցության մեջ են եղել արտաքին գործերի նախարարների հետ․․․

Օրինակ, 2005 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», ու մեկ էլ հավաստիացնում, թե ինքը դեռ առաջին պատերազմի շրջանում էր ասում զինվորներին, որ հաղթանակները տարածք ավելացնելու համար չեն, այլ բանակցային խաղաքարտի․․․ Սերժ Սարգսյանը ցանկանում էր դառնալ Հայաստանի նախագահ, իմանալով, որ Ռոբերտ Քոչարյանն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել արտգործնախարար Վարդան Օսկանյանին․․․

Ու Սարգսյանը փորձում էր Օսկանյանից առաջ անցնել տարածք կարգավիճակի կամ կարգավիճականման ինչ որ բանի դիմաց բանաձեւին լոյալության հարցում․․․ Խնդիրն այն չէ, թե գործնականում ինչի էր պատրաստ Սարգսյանը:

Խնդիրն այն է, որ քաղաքականությունը կառուցվում էր այդ բանաձեւի վրա, ինչը էապես թուլացնում է Հայաստանի բանակցային դիրքը․․․ Եվ այստեղ է, որ սկզբունքորեն կարեւոր է արտաքին քաղաքականության գործընթացում զինված ուժերի, բանակի, ռազմական ղեկավարության կամ պարզապես ռազմական դիվանագիտության բաղադրիչի սուբյեկտային առկայությունը, ոչ թե կուլիսային, այլ սուբյեկտային․․․

Դրա բացակայության պայմաններում է Բաքուն մինչեւ 2016-ի ապրիլ քայլ առ քայլ առաջ մղել իր ռազմական դիվանագիտության լեգիտիմացման մտադրությունը․․․ Սերժ Սարգսյանից հետո պաշտպանության նախարար նշանակված Սեյրան Օհանյանը եւս անկարող եղավ լիարժեք ապահովել քաղաքականության մեջ ռազմական դիվանագիտության սուբյեկտությունը, մի շարք թե քաղաքական, թե նաեւ անձնական հանգամանքների բերումով:․․․


Ի վերջո Օհանյանն էլ ցանկանում էր կամ պատկերացնում էր դառնալ Առաջին դեմք ՝Սերժ Սարգսյանից հետո, սակայն մի շարք թե քաղաքական, թե արտաքաղաքական հարթության վրա վրիպումներն ու բացթողումները տապալեցին նրան․․․

Ակնառու էր Վիգեն Սարգսյանի մասով եղած մտադրությունը, որին Սերժ Սարգսյանը դիտարկում էր «ժառանգորդ», դրանից բխող վարքագծային առանձնահատկություններով, որոնք համարժեք չէին այն ռազմա-քաղաքական խնդիրներին, որոնք կային Հայաստանի առաջ․․․

Ինչ քաղաքական հավակնություն ունի Դավիթ Տոնոյանը, բնականաբար շատ դժվար է ասել, սակայն դեռեւս պաշտպանության նախարարությանը նոր նախարարի կարգավիճակով ներկայացնելու պահից հստակ էր, որ իր քաղաքական նոր դերակատարմանը նա վերաբերում է բավականին համարժեք․․․

Հենց առաջին օրը նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց առանցքային հայտարարությամբ, ասելով, որ նախարարի կարգավիճակում կանի բանակի մարտունակությանն ուղղված ամեն ինչ, եթե հարկ է վարչապետին ընդհուպ ուժի դիրքից բանակցելու հնարավորությունն ապահովելու համար․․․



Աներկբա է, որ Ադրբեջանի ռազմատենչությունը զսպված կլինի, եթե Բաքուն չունենա ռազմական դիվանագիտության մենաշնորհ: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ օպտիմալ տարբերակը պահանջում է ռազմական դիվանագիտության բաղադրիչային առկայությունը Հայաստանի ղարաբաղյան քաղաքականության մեջ․․․

Այսինքն, այդ քաղաքականությունը ոչ թե ամբողջությամբ պետք է կառուցված լինի դրա վրա, այլ ռազմական դիվանագիտությունը պետք է լինի Հայաստանի դիվանագիտական-քաղաքական ռազմավարության սպասարկման եւ ամրացման առանցքային, բայց միաժամանակ սուբյեկտային տարրերից մեկը, չմնալով կուլիսներում․․․

Այդ իմաստով, պաշտպանության նախարարի հռետորաբանությունը միանգամայն համարժեք է խնդիրներին ու մարտահրավերներին․․․

Հայաստանի համար «բազե» պաշտպանության նախարարը անհրաժեշտություն է եղել միշտ, առավել եւս անհրաժեշտ է դրա գրեթե երկու տասնամյակի բացակայությամբ կուտակված քաղաքական խնդիրների ֆոնին․․․

Defense Minister Davit Tonoyan in an interview with Eurasia Daily Russian-language magazine stated that as Defense Minister, his task is to provide “favorable military conditions” for the settlement of the Artsakh issue …

In terms of peace and a somewhat misunderstanding of these concepts, Tonoyan said that the matter is about talking to Azerbaijan from the power lines and curbing militancy, which is the main guarantee of peace.

Minister Tonoyan also made a remarkable statement that he does not want Azerbaijan to be in the role of peace, and the monopoly of the military “initiative” is Baku.

Armenian Defense Minister stated that Yerevan will not deprive Baku of its choice of location, time and form of military operations … Davit Tonoyan stated that in case of any provocation, Azerbaijan will not be able to survive April 2 and Yerevan will not resist with all its force to deliver “temptation” …

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->