>

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆեյսբուքի իմ ընկերները պարբերաբար հորդորում են կարծիք հայտնել այս կամ այն խնդրի վերաբերյալ։


Հարգելիներս ես երբեք չեմ խուսափել ու չեմ խուսափի կարծիք հայտնելուց…




Քոչարյանի զոհերը

Միայն ուզում եմ, որ երբեք չմոռանաք, թե ինչից և ումից եք պրծել…





Այսօր մենք ուղղակիորեն առերեսվում ենք երկիրն ու ժողովրդի ունեցվածքը թալանած, հսկայական հարստություն կուտակած բորենիների և նրանց սպասարկուների ցինիկությանը…

նրանք կարող են խոսել ամեն ինչից, մարգարեների նման սթափեցնող հորդորներ հնչեցնել, բայց երբեք չեն կարող և իրավունք չունեն խոսել արդարությունից և բարոյականությունից…


Այդ մարդկանց քաղաքական կարիերան այլևս ոչ թե քաղաքական աղբանոցում է, այլև էժանագին հասարակաց տներում, ըստ որում ոչ կլիենտի կարգավիճակով…

Ժողովրդի համբերությունը բնավ էլ պետք չէ չարաշահել…

Հեռու չեն այն ժամանակները, երբ ոմանք… ցավոք նաև դրանց ընտանիքի անդամներն առերեսվելու են իրենց ծնողների ոչ միայն թալանի հետևանքներին, այլև այլանդակություններին…



եվ թող մեկընդմիշտ հիշեն… ոչ ոք մոռացվել և ոչինչ չի մոռացվելու, առավել ևս դրանց կաբինետներից լսվող սեքսուալ բնույթի ճվչվոցները…

Հ.Գ. Եվ այդ հանցավոր «բարեկիրթ և պրոֆեսիոնալ» կույտի աննշան ոչնչությունններն այդպես էլ չընկալեցին, որ ինձ ու իմ նման շատ մարդկանց կարող էին ընդամենը սպանել, բայց վախեցնել՝ երբեք…

Մնացյալն հաջորդիվ, երբ Վճռաբեկ դատարանից կստանամ դատական ակտը…

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->