>

Շուշաննա Թովմասյանը ծնվել է Ծաղկաձորում 1992 թ. նոյեմբերի 20-ին։ Միջնակարգ կրթությունն ստացել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2007-2008 թթ. սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում։


2010 թ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժնում։








Քոչարյանի զոհերը

2011 թ. սովորել է Աբել Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում։ 2012 թ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։


2011-2013 թթ. նկարահանվել է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Արմենիա TV հեռուստաընկերությունում։ 2013-2015 թթ. նկարահանվել է Արմենիա TV հեռուստաընկերության հումորային «Տնփեսա» հեռուստանախագծում։

2015 թ. «Թատրոն 32»-ում «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ մարմնավորել է Կարմիր գլխարկին։



2016 թ. նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->