>

Ագնեսա Շահնազարյանը ծնվել է 1980 թվականին Հայաստանի Նոյեմբերյան քաղաքում: Մինչև 16 տարեկանն ապրել է Վանաձորում, սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցը, 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:








Քոչարյանի զոհերը


2000-2011 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: 2004-2009 թվականներին պայմանագրային կարգով աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես «Բարի լույս, հայեր», «Հեռուստախոհանոց» և



«Բարի գիշեր» հեռուստանախագծերի կազմակերպիչ-ղեկավար: 2009-2011 թվականներին եղել է մոսկովյան «Բերգ Սաունդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի քասթինգի տնօրենը: 2013 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, 2016 թվականից զբաղեցնում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը[1]:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->