>

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» 2019թ.-ի հոկտեմբերյան զեկույցը, որտեղ ամփոփված է Հայաստանի տնտեսության առկա վիճակը, և ներկայացված են ՀԲ կանխատեսումներն առաջիկա տարիների համար: Մասնավորապես՝ ՀԲ-ն 2019թ.-ի համար բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4.2%-ի փոխարեն կանխատեսելով 5.5%: Միևնույն ժամանակ բարելավվել են նաև 2020 և 2021 թվականների աճի կանխատեսումները՝ համապատասխանաբար 5.1% և 5.2%։

«Շարունակական կառուցվածքային բարեփոխումները և խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը ինֆլյացիան կպահեն ցածր մակարդակում և կներգրավեն հավելյալ ներդրումներ՝ միջնաժամկետում ապահովելով 5 տոկոսից ավելի առողջ տնտեսական աճ»,- ասված է զեկույցում:




Քոչարյանի զոհերը

Տնտեսական աճի արագացմանը զուգահեռ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանում աղքատության մակարդակը կշարունակի նվազել և 2021թ.-ին կկազմի ընդամենը 7% (2017թ.-ին կազմել է 12.3%):





Ըստ զեկույցի՝ պետբյուջեի սպասվող փոքր պակասուրդն առաջիկայում հնարավորություն կտա նվազեցնելու պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը, ըստ կանխատեսումների, 2021թ.-ին կնվազի մինչև 50.6%՝ 2018թ.-ի 55.8%-ի փոխարեն:

Միևնույն ժամանակ ապրանքների արտահանման ակնկալվող աճի և տուրիզմի զարգացման արդյունքում վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը, այսինքն՝ ապրանքների արտահանման և ներմուծման տարբերությունը, կանխատեսվում է, որ 2021թ.-ին կնվազի մինչև -6.3%՝ 2018թ.-ի -9.4%-ի փոխարեն:


ՀԲ կանխատեսմամբ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ծավալն առաջիկա տարիներին կավելանա և 2019թ.-ին կկազմի ՀՆԱ-ի նկատմամբ 2.3%՝ նախորդ տարվա 2%-ի փոխարեն:



Որպես ՀՀ կառավարության համար կարևոր անելիքներ՝ ՀԲ-ն առանձնացրել է մարդկային կապիտալում ներդրումների խթանման և ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսության համար որպես ռիսկ շարունակվում է դիտարկվել Ռուսաստանի մակրոտնտեսական վիճակը, որի վրա ազդում են մասնավորապես նավթի գները:

«Կոռուպցիայի վերացման, գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների համար երկիրն առավել գրավիչ դարձնելու հարցերում կառավարության ամուր պատրաստակամությունը հնարավորություն է տալիս ակնկալելու, որ Հայաստանի մասնավոր հատվածը աշխուժորեն կարձագանքի այդ ամենին»,- ասված է ՀԲ զեկույցում:

https://www.1in.am/2639861.html

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->