>

հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում, «Պարկինո» ավտոլվացման կետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Դավիթ Ներսեսյանի գլխավորությամբ: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորներին և 3 մահացածներին:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբերը: Բժշիկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ





տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային

հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գեղամ Գալստյանի և Արթուր Ադամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Գալստանի որոշմամբ հարուցվել է քրեական

գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/20/1138388/


On October 20, a major and tragic car accident occurred in Yerevan. At about 40:40, the driver of a BMW 36 LD 941 car struck an iron pedestrian in the street of Isakov Avenue in front of “Parkino” car wash. As photojournalist Gagik

Shamshyan reports from the scene, Rescue Team No. 16 of the Emergency Situations Rescue Service Special Operations Rescue Center, led by Hambardzum Vardumyan, was on scene. The emergency rescue squad of the Ministry of Emergency Situations # 1 has also arrived, with one firefighting crew led by group leader David Nersesyan. Rescuers, with the help of



civilians, used special equipment to remove 2 injured and 3 dead from the vehicle. Those at the scene said two of the wounded were escorted to the hospital by Yerevan Police Chief Vahan Evinyan. Several emergency departments of Yerevan ambulance 1-03 were also operative. Doctors provided first aid to the injured before being transported to hospitals

. Mikael Aghabekyan, responsible for the crash of the Yerevan Traffic Police Operative Management Center, reported to the Investigation Committee of the Investigation Department of the Yerevan City Traffic Crimes Investigation Department, where the

investigative group arrived with the head of the department Artashes Vanyan, the deputy head of the department Samvel Gevalyan and particularly important investigators. and under the direction of Arthur Adamyan. G. Galstani’s decision instituted

a criminal case under Article 242 (3) of the RA Criminal Code. Police and the investigating unit are investigating the identity of the driver, dead and injured. According to the investigator’s instruction, the car was transported to a special protected area of ​​the Yerevan traffic police. Photos by Gagik Shamshyan The person suspected or accused of the alleged

crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2

Сообщение Արյունոտ տեսարան Երևանի կենտրոնում սարսափազդու իրավիճակ է. հավաքվածները շոկի մեջ են…2 վիրավոր, 3 մահացած…միայն իմանաք, թե ովքեր են և ինչ է եղել появились сначала на .

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->