>

Իրավապահների նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան Բջնիի իր առանձնատանը մահացած հայտնաբերված ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008-ին Հայաստանի

ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպան է եղել: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Հարությունյանը Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից էր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատավարության ժամանակ ի թիվս այլ վկաների, պետք է ցուցմունք տար։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ 63-ամյա Հարությունյանի գլխի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գեներալ-գնդապետը դեպքին նախորդող




Քոչարյանի զոհերը

ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Հարցաքննվել են վկաներ, այդ թվում և Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին եղել է ատրճանակ և պարկուճ։


Քննչական կոմիտեն նաև հաղորդում է, որ առգրավվել են նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Ըստ իրավապահների, դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու հոգուց, բնակարան մուտք չի գործել:





Ոստիկանության գեներալ-գնդապետի մահվանից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե դեպքից առաջ Հարությունյանը խոսել է Մարտի 1-ի գործի քննությունից, բողոքել է, թե իրեն պարտադրում են, որ

սուտ ցուցմունք տա գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արյունալի իրադարձությունների զոհերից մեկի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեմ։

Քննչական կոմիտեն հերքեց այս հրապարակումները՝ հայտարարելով, որ դեպքի վայրում Հարությունյանի հետ գտնված անձը հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը,

որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:


Օգոստոսին չհեռանալու ստորագրությամբ կալանքից ազատ արձակված Գեղամ Պետրոսյանը այսօր չցանկացավ մեկնաբանել իր նախկին ղեկավարի մահը։

«Շատ ցավում եմ, իմ մոտ ընկերն էր, բայց այս պահին չեմ մեկնաբանի», – ասաց Պետրոսյանը։

«Ազատության» հետ զրույցում Բջնի գյուղի վարչական ղեկավար Արմեն Մաթևոսյանը նշեց, որ 20 տարուց ավելի ճանաչում է Հայկ Հարությունյանին:

According to preliminary information, police colonel-general Hayk Harutyunyan, who was found dead in his home in Bjni this morning, committed a suicide in 2008. The criminal case was initiated on the grounds of committing suicide.

Harutyunyan was one of the key witnesses in the March 1 case and had to testify at the trial of former President Robert Kocharyan and his subordinates, among other witnesses.



The Investigative Committee reports that a gunshot wound to the head of 63-year-old Harutyunyan was found. Investigation revealed that the lieutenant-colonel had consumed a significant amount of alcohol in the period preceding the incident. Witnesses

were also questioned, including a person found in the same house with Hayk Harutyunyan. Investigation was carried out at the scene of the incident, which revealed traces of blood, specimens taken, a pistol and a rifle beside the body.

The Investigative Committee also reported that video cameras had been confiscated at his home. The video was examined. According to law enforcement, no one entered the apartment during the day preceding the incident, except for two people in the house.

After the death of the colonel general, media reported that Harutyunyan had spoken out of the March 1 case before the incident, complaining that he was being forced to give false testimony over the killing of key defendant, second Armenian President Robert Kocharian, and one of the victims of the bloody events. against the former deputy commander of the police force Gegham Petrosyan.

The Investigative Committee denied these reports, stating that the person with Harutyunyan at the scene had disclosed the contents of a conversation with Hayk Harutyunyan, which was not related to pressure on him in the course of the March 1 criminal case and the pressure on any person in general.

Gegham Petrosyan, released on bail in August, did not want to comment on the death of his former boss today.

“I am very sorry, he was a friend of mine, but I will not comment at this time,” Petrosyan said.

Speaking to Azatutyun, Bjni village administrative director Armen Matevosyan said he has known Hayk Harutyunyan for more than 20 years.

Сообщение ՆՈՐ ՇՈԿ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ. Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը ներկա է եղել… появились сначала на .

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->