>

Ելենա Ջոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.


ԿՈՉ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ…








Քոչարյանի զոհերը

Մի՜ օգտագործեք և մի ներքաշեք զոհված զինվորների ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, դուք ամեն ինչ ապականել եք առանց այդ էլ։

Մի՜ զավակի կորուստ տեսած մարդկանց վիշտը դարձրեք ձեզ Վահան, որպեսզի թաքնվեք նրանց շվաքում ու ձեր սև գործն առաջ տանեք։


Մի՜ խաղացեք ջահել ու մինուճար որդի կորցրած ծնողի, այրու, քրոջ կամ նրանցից որևէ այլ հարազատի ցավոտ վերքերի հետ, առանց այդ էլ երկար եք ցավացրել այդ մարդկանց։



Մի՜ ուղղորդեք ու մի՜ ստիպեք որ սգավոր մայրը, հայրը, գումարը վեր դասի որդու շիրիմից։ Մի՜ խաղացեք այս մարդկանց էմոցյաների հաշվին։ Պայքարեք ում դեմ կուզեք ու ոնց կուզեք։

Պայքարեք ձեզ բնորոշ բոլոր սրբապիղծ եղանակներով, բայց հեռու մնացեք ԶԻՆՎՈՐԻՑ, ԶԻՆՎՈՐԻ ԾՆՈՂԻՑ ու առավել ևս զինվոր կորցրած ծնողից։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->