>

Լրագրող Լիզա Ճաղարյանը, արձագանքելով դերասան Սարգիս Գրիգորյանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի դերասանի «աղեկեզ ճիչը» կարդացի։ Ասում է՝ քաղաքականությունը մտել է մեր տները, հավաքվում ենք, որ քեֆ-մեֆ անենք, մեկ էլ բա սկսում ենք վիճել էդ անտեր քաղաքական թեմաներով… եւ այլն։

Ու մեղադրում է նոր իշխանություններին։




Քոչարյանի զոհերը

Այսինքն թե՝ նախկինների ժամանակ չէինք վիճում, նախկինների ժամանակ բոլորը բոլորին սիրում էին, հավաքվում էինք էդ բոլորով ու համատեղ ջանքերով խմում թանկագին ռոբասերժոների կենացը։





Հիմա սրանք եկել են՝ հասարակությանը բաժանել են երկու մասի, էն մի մասն այլեւս չի գժվում ռոբասերժիկների համար, ու Հայաստանում խախտվել է էն հովվերգությունը, որ աԲրըմ էինք նախկինների ժամանակ։

Մարդ ա վաԴացել»։

Նշենք, որ ավելի վաղ դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Մի քանի օր առաջ հավաքվել էինք հարազատներով աղ ու հաց կիսելու…պարեցինք, ուրախացանք ու վերջում կռվեցինք…


Հենց սկսեցինք խոսել քաղաքականությունից միանգամից կրքերը թեժացան ու ուրախությունը խամրեց…

Բնականաբար մեր դասիարակությունը թույլ չտվեց մեզ ձեռնամարտի անցնել, բայց ես հասկացա` թե էս գրողի տարած քաղաքականությունը քանիսի տուննա քանդել ու քանի քանիսը սկսել են ատել իրար…ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ …

Ովա՞ ուզում, որ մենք բան ու գործներս թողած ամբողջ օրը շոուներ նայենք` ԶԶՎԵԼ ԵՆՔ…



Հերիքա մարդկանց խառնեք իրար ու ստեղծեք ատելության մթնոլորտ…Քաղաքականությունը մտելա մեր տները ու դարձել տան տեր…Ոչ կարողանում ենք հանգիստ աշխատել, ոչ կարողանում ենք նոռմալ իրար հետ շփվել…ԳԺՎԵՑԻՆՔ…

Քանի որ այսօր երկրի պատասխանատուն ԴՈՒՔ եք պարոնայք իշխանավորներ` ուղղում եմ իմ խնդրանքն ու մտավախությունը Ձեզ` ամեն ինչ արեք վերացնելու պառակտումը, որն արդեն հասելա հարևան, բարեկամ, քույր ու եղբայր մակարդակի…

Հանեք մեր տներից քաղաքականությունը, որպեսզի մենք հանգիստ զբաղվենք մեր գործերով` առանց գլուխներս ծանրաբեռնելու…

Ես չգիտեմ թե մեր ազգի բևեռացված լինելը ում շահերիցա բխում, բայց հաստատ գիտեմ, որ էտ մեկը, կամ մի քանիսը վաղը անպայման պատասխան են տալու նման հանցագործության համար…

Հ.Գ. Մի բաժանեք մեզ`ՀԱՅԵՐԻՍ, այս դժվարին ու ծանր ժամանակաշրջանում` դա անթույլատրելի է…

Այդ կերպ մտածող մարդկանց որակումը մեկն է` ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԻ ու ԺՈՂՈՎՐԴԻ հանդեպ»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->