>

Սյուզան Սիմոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

Մի դեպք սեռժիկի ավտոմատավորների կյանքից հատուկ արփինեների, արփինեանման իրավապաշտպանների, իսագուլյանների և այլ իսանների համար

Դեպքը կատարվել է ապստամբության օրերին, երբ ինձ ոստիկանները հետապնդում էին և ես չգիտեի որտեղ

թաքնվեմ, որ հանգիստ կարողանայի աշխատել և լուրերը տարածել:




Քոչարյանի զոհերը

Այդ օրերին մամուլով հայտարարել էի, որ ընդհատակում եմ, բայց ոչ մի տեղ չէի գնացել:


Տանս նստած աշխատում էի, փակված, պարզապես լույս չէի վառում և համակարգչի լույսն էլ քողարկում էի ու նույնիսկ սնունդ ինձ Ռուզանն էր հասցնում զարտուղի ճանապարհներով:





Իսկ ոստիկանները տեղեկանալով հայտարարությանս մասին, իմ տուն գալու փոխարեն, աղջկաս տանն էին ինձ փնտրում:

Բայց ես մտածելով, որ մի օր էլ կարող է և ինձ գտնեն, և այլևս չկարողանամ աշխատել, որոշեցի Նառա Բադալյանի հետ, որը միշտ

այդ օրերին ինձ հետ էր լինում, գնալ նրա քրոջ տուն և այնտեղ պատսպարվել:

Գիշերով տաքսի կանչեցի, վերցրեցի այս հսկայական համակրգիչս և ուղևորվեցինք այնտեղ Նառայի հետ:

Գնացինք, բայց, քանի որ ոչ մի կերպ չկարողացանք համակարգիչս միացնել, ստիպված ես մեկ ժամից վերադարձա տուն, բայց արդեն այլ տաքսիով:


Սա ինչու եմ նշում, քանի որ տաքսին այլևս իմ հեռախոսից չկանչեցինք, և հետևող ծառայությունները հետքս կորցրեցին ու կարծեցին ես այնտեղ եմ մնացել:

Բայց շան գլուխը այդտեղ չէր թաղված, քանի որ դեպքերի հաջորդականությունից հասկացանք, որ այդ միաբջիջները կարծել

էին, թե այդ առանձնատանը Չուգասզյանն է, և ես գնացել եմ նրա հետ հանդիպման:

Հիմա շարունակությունը, թե ինչ եղավ առավոտյան:

Նառայի քրոջ տունը երկհարկանի է, և երկու կողմից դուռ ունի: Այդ օրը, քանի որ շոգ էր, երկու դուռը բաց էին թողել:

Եվ հանկարծ 25 դիմակավոր ավտոմատավորներ փողոցի կողմի դռնից, առանց զգուշացնելու և առանց որևէ բացատրության, ներխուժում են ներս, ու



ավտոմատները պահած մարդկանց վրա, առանց հարց ու պատասխանի, առանց հաշվի առնելու, որ տանը ծեր և հիվանդ մայր

կա և երեխաներ, սկսում են տակնուվրա անել առանձնատան երկու հարկը, խուզարկել սենյակները, իսկ տանտիրոջն էլ պառկեցնում գետնին:

Վերջում, երբ արդեն տեսնում են, որ ինձ չեն հայտնաբերում այնտեղ, տանտերերին հարցնում են, որտեղ է՞ Չուգասզյանը:

Տանտերերի ապշահար հայացքից և տարակուսանքից հասկանում են, որ հիմարություն են դուրս տվել, երկրորդ հարցն են ուղղում, թե ճանաչում եք՞ Չուգասզյանին:

Նառայի քույրը ասում է, այո, իհարկե ճանաչում ենք: Երրորդ հարցը լինում է, թե որտեղից եք՞ ճանաչում:

Եվ երբ տանտիրուհին ասում է ՖԵՅՍԲՈՒՔԻՑ, հասկանում են, թե ինչ հիմար վիճակում են հայտնվել, և հեռանում են:

Բայց այն սարսափը և անհանգստությունը, որ պատճառել էին նրանք այդ անմեղ ընտանիքին, այդպես էլ մնաց անպատիժ:

Այսպիսին էր բռնապետական Հայաստանի անօրինությունը: Նրանք երբեք և ոչինչ հաշվի չէին առնում, երբ ոտնահարում էին քաղաքացիների իրավունքները:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->