>

Վերջին օրերին տեղի ունեցած ողբերգալի ավտովթարներից հետո (Արարատ-Երասխավան ճանապարհին եւ Թբիլիսիի ճանապարհին) ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մտածում է՝ հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ անհրաժեշտ է մասնագետների հետ խորհրդակցել նման հարցերով. «Վարորդական իրավունքները չեղարկելը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել մարդկանց համար՝ նյութական խնդիրներ առաջացնի: Պետք է հաշվարկել, թե այդ ամբողջ գործընթացը կազմակերպելը ինչ ֆինանսական բեռ է նստելու մարդկանց վրա ու դրա արդյունքը ո՞րն է լինելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Մեր դիտարկմանը, որ Թորոսյանը նման կարծիք է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական վթարներից հետո, երբ կարծես վարորդների անփութությունն է վթարի պատճառ դարձել, Բաղդասարյանն արձագանքեց. «Բոլոր պետություններում էլ վարորդների անփութության պատճառով ավտովթարներ են տեղի են ունենում: Հայաստանում շատ մեծ քանակի ավտովթարներ են լինում՝ բնակչության հետ համեմատած: Եթե չեմ սխալվում՝ տարեկան միջինը 350 մահ է արձանագրվում: Սա շատ ծանր հետեւանքներ է առաջացնում: Դրա պատճառը տրանսպորտային միջոցների, վարորդների երթեւեկության կուլտուրայի բացակայությունն է: Պատճառներից մի քանիսն էլ պետական մարմինների անփութությունը, ճանապարհների ինժեներական լուծումների խնդիրները եւմեքենաների անսարքությունն են: Միակ պատճառը վարորդների գիտելիքների բացակայությունը չէ, սա կոմպլեքս պատճառ է»:





Հարցին՝ վարորդներն ինչպե՞ս կարձագանքեն, եթե նախարարի տեսակետը սկսի լրջորեն քննարկվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Այդպիսի պրոցես դժվար թե սկսկվի: Տրամաբանական չէ, որովհետեւ, ինչպես նշեցի, ավտովթարների պատճառը միայն վարորդների գիտելիքների բացակայությունը չէ: Պիտի տիրապետել այդ ոլորտին՝ նման եզրահանգում անելու համար: Չեմ կարծում, թե Արսեն Թորոսյանն այն մասնագետն է, որ տիրապետում է այդ ոլորտին եւ կարող է ասել, թե ճիշտ լուծումը որն է: Դա ինժեներների խնդիրն է: Հատուկ մասնագետներ կան, որոնք հետազոտում, ուսումնասիրում են այդ ամենը:

Պատճառներից մեկը տրանսպորտային միջոցների հին լինելու խնդիրն է, մյուս պատճառը անվտանգության խնդիրն է, որը հաճախակի չի պահպանվում: Օրինակ, բոլոր պետություններում պասիվ անվտանգության ագրեգատները փոխարինվում են, Հայաստանի Հանրապետությունում վերանորոգվում են: Ավտոմեքենաների հաճախակի վթարի պատճառ է հանդիսանում հանդիսանում պասիվ անվտանգության ագրեգատների ոչ պատշաճ վիճակի լինելը»:


After the tragic car crash in recent days (on the Ararat-Yeraskhavan and Tbilisi roads), RA Minister of Health Arsen Torosyan wrote on his Facebook page that he thinks that all driving rights should probably be revoked and a very rigorous test taken again.

Nikolay Baghdasaryan, a member of the RA NA “My Step” faction, thinks that it is necessary to consult with experts on such issues. “Canceling a driving license can have serious consequences for people – it can cause material problems. It is necessary to calculate the financial burden of organizing the whole process and what will be the result, ”he told Haykakan Zhamanak.



To our observation that Torosyan expressed such an opinion after the tragic crashes of the last days, when it seems that the negligence of the drivers caused the accident, Baghdasaryan responded: “In all countries, car crashes are caused by car neglect. There are a lot of car accidents in Armenia compared to the population. If I’m not mistaken, an average of 350 deaths are recorded annually. This has very serious consequences. The reason for this is the lack of culture of vehicles and drivers. Some of the reasons are the negligence of state bodies, the problems of engineering road solutions and the failure of cars. The only reason is not the lack of knowledge of drivers, this is a complex reason. “

Asked how the drivers will respond if the minister’s view is seriously discussed, Baghdasaryan said: “Such a process is unlikely to start. It is not logical because, as I mentioned, the reason for the car accidents is not only the lack of knowledge of the drivers. You have to master that field to make that conclusion. I do not think that Arsen Torosyan is the expert in this field and can say what the right solution is. That’s the engineer’s problem.

There are special specialists who research and study all this. One of the reasons is the age of vehicles, the other is the issue of safety, which is often not maintained. For example, passive security aggregates are being replaced in all countries, and are being repaired in the Republic of Armenia. The cause of a frequent car crash is the inadequate condition of passive safety units. “

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->