>

1 տարի շարունակ արյան չարորակ հիվանդության դեմ պայքարող հրազդանցի 10-ամյա Վարդուհի Մարիտիրոսյանը, որին անդրադարձել էր նաև NEWS.am-ը, օրեր առաջ մահացել է:


Վերջին ամիսներին Վարդուհու բուժումն իրականացվում էր Գերմանիայում, որտեղ պիտի ոսկրածուծի փոխպատվաստում արվեր:








Քոչարյանի զոհերը

Շուրջ 10 օր առաջ Վարդուհին ծնողների հետ վերադարձել էր հայրենիք:
7STOPPED


Մի քանի օր Արյունաբանական կենտրոնում գտնվելուց հետո երեխան մահացավ:
«Ծնողները, ընտանիքը ամեն հնարավոր ու անհնարին բան արեցին, որ երեխան փրկվի, բայց նա հիվանդության դեմ անզոր գտնվեց: Բոլորիս ջանքներն ապարդյուն անցան: Երեխան չփրկվեց: Մինչև վերջին պահը հասուն մարդու պես պայքարեց Վարդուհին, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Մինչև վերջին պահը հույսներս չէինք կտրում, լավատես էինք, վստահ, որ Վարդուհին կառողջանա, բայց…»,-ասում էին համագյուղացիները:

Ավելի վաղ կայքը գրել էր, որ Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակչուհի 9-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի մոտ 4 ամիս տեւած հետազոտությունից հետո հայտնաբերվել էր արյան չարորակ հիվանդություն՝ ամենաբարդ վիճակը. Վարդուհուն անհրաժեշտ էր ոսկրածուծի փոխպատվաստում, որը հնարավոր էր միայն արտերկրում իրականացնել:
Վարդուհու ծնողները Երեւանի Արյունաբանական կենտրոնում քիմիայի մեկ կուրս ստանալուց հետո երեխային տեղափոխել էին Գերմանիա:



NEWS.am-ի հետ զրույցում քույրը պատմել էր, որ բուժումը հարթ է ընթանում, քիմիայի երկու կուրս անցել են արտերկրում:
Վարդուհին նկարում էր ու երազում նկարչուհի դառնալ: Բացի քրոջից, նաեւ մեծ եղբայր ուներ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->