>

«Որբերը» հեռուստասերիալը ժամանակին ամենաշատ դիտողություն ունեցող հայկական ֆիլմերից էր: Հեռուստասերիալում, հատկապես, սիրված էին փոքրիկ հերոսները, որոնցից մեկին` Անիին, մարմնավորում էր Աննա Սարգսյանը: Ֆիլմում Աննան 7 տարեկան էր, իսկ այսօր սիրունիկ աղջնակը վերածվել է գեղեցիկ օրիորդի:

«Որբերը» հեռուստասերիալի հիշողություններով եւ իր ներկայիս ծրագրերով 15-ամյա դերասանուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

-Աննա, հիշո՞ւմ ես` ինչպես սկսեցիր նկարահանվել «Որբերը» հեռուստասերիալում:




Քոչարյանի զոհերը

-Հաճախում էի Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնպարի դասըթացների: Հիշում եմ կյանքիս լավագույն օրերից էր: Հաջորդ օրը համերգ ունեինք, գլխավոր փորձն էր եւ ես ուշացել էի ու, բնավորությանս համաձայն, տագնապալից վիճակում էի: Արագ-արագ շնչառական վարժություններ էի անում, որպեսզի սկսեի պարել:


Այդ ժամանակ մեզ մոտ եկան ռեժիսոր Ելենա Արշակյանն ու պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Բոլորին նայեցին, հետո ինձ կանչեցին ու հարցրեցին` արդյո՞ք կցանկանամ հեռուստասերիալում նկարահանվել:





Ի՞նչ պետք է պատասխաներ 7-ամյա աղջիկը, ում փոքրիկ կյանքի մեծ երազանքն է եղել ֆիլմում նկարահանվելը: Միանգամից համաձայնվեցի, այնուհետեւ խոսեցին իմ ծնողների հետ եւ նրանց համաձայնությունը ստանալուց հետո սկսեցի նկարահանվել հեռուստասերիալում:

-Նախկինում նկարահանման փորձ ունեցե՞լ էիր:

-Նկարահանման փորձ չէի ունեցել, բայց դեռ երեք տարեկանից երազել եմ այդ մասին: Ինչպես ասում են` երազանքներն իրականանում են:


-Փաստորեն, «Որբերը» առաջին նախագիծն էր, որտեղ նկարահանվեցիր: Նկարահանման ընթացքում դժվարություններ եղե՞լ են:

-Սկզբում, երբ դեռ ամեն ինչ անսովոր էր, եղել են դժվարություններ, բայց այդ ամենը շատ շուտ անցավ: Շուտով նկարահանման տաղավարը դարձավ իմ երկրորդ տունը: Ինչպես կատակում էինքմենք գլխավոր դերակատարներով երեխաներն էինք, իսկ Ելենան ռեժիսորը, մեր երկրորդ մայրը:

-Համոզված եմ` շատ են եղել նաեւ հետաքրքիր դեպքերը: Կհիշե՞ս դրանցից որեւիցե մեկը:

-Իհարկե, շատ հետաքրքիր դեպքեր են գրանցվել, բայց այս մեկը երբեք չեմ մոռանա. Զանգահարել էին նկարահանման խմբին եւ ցանկացել որդեգրել ինձ: Մի դեպք էլ կար. Մայրս պոլիկլինիկայում է եղել եւ լսել է, թե ինչպես են երկու կին խոսում, թե «Որբերի» Անին, իրոք, մայր չունի, հայրն էլ Ռուսաստանում է, իսկ «խեղճ փոքրիկը» ապրում է տատիկի եւ պապիկի հետ: Իհարկե, ծիծաղելի է այդպիսի բաներ լսելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը:



The TV series “Orphans” was one of the most watched Armenian films of all time. In the TV series, especially the little heroes were loved, one of whom, Ani, was portrayed by Anna Sargsyan. In the film Anna was 7 years old, and today the beautiful girl has turned into a beautiful maiden.

The 15-year-old actress shared the memories of the TV series “Orphans” with her current programs with NEWS.am STYLE.

“Hayern Aysor”: Anna, do you remember how you started filming in the TV series “Orphans”?

“Hayern Aysor”: I was attending Sofi Devoyan’s Dance and Soul Theater as a dance instructor. I remember it was one of the best days of my life. The next day we had a concert, it was the main experience, and I was late and, according to my character, I was in a state of anxiety.

I did some quick breathing exercises to start dancing. Then came director Yelena Arshakyan and producer Ruben Shahinyan. They all looked at me and then they called me and asked if I would like to be cast in a TV series. What would a 7-year-old girl have had to answer for the big dream of a small life to be filmed in a movie? I immediately agreed, then talked to my parents, and after getting their consent, I started filming in a television series.

“Hayern Aysor”: Have you had any shooting experience before?

  • I had no shooting experience, but I have been dreaming about it since I was three years old. As they say, dreams come true.
  • In fact, Orphans was the first project where you were shot. Were there any difficulties while shooting?
  • In the beginning, when everything was unusual, there were difficulties, but it all happened very
  • quickly. Soon the shooting booth became my second home. As we joked, we were the children with the lead actors, and Elena the director, our second mother.
  • I am sure there were many interesting cases as well. Do you remember any of them?
  • Of course, there are many interesting cases, but I will never forget this one. They had called the shooting team and wanted to adopt me.
  • There was another case. My mother was in the polyclinic and heard two women talk about Ani’s orphans really not having a mother, her father being in Russia, and her “poor little one” living with her grandparents. Of course, it’s funny to hear such things that are not true.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->