>

Երեկ ամուսնուս լավագույն ընկերը մեր տուն եկավ հսկայական ծաղկեփնջով ու Մալդիվյան կղզիների 2 տոմսով։ Ամեն ինչ կատարվեց ամուսնուս աչքի առաջ։ Ես ուղղակի ցնցված էի։ Նա մեր տուն մտավ ու ինձ նվիրեց ահավոր թանկ ու գեղեցիկ ծաղկեփունջը։ Նշեմ, որ ես ու ամուսինս հարուստ չենք, ու նա հնարավորություն չունի ինձ այդպիսի ծաղկեփունջ նվիրելու։




Քոչարյանի զոհերը

Ամուսինս մի պահ չհասկացավ՝ ինչ է կատարվում, ու ընկերը, առիթից օգտվելով, ծաղիկն ինձ նվիրեց՝ միաժամանակ խնդրելով հետը փողոց դուրս գալ։ Ես միշտ հավատարիմ եմ եղել ամուսնուս, բայց այդ պահին ինձ խիստ հետաքրքրեց՝ ինչ կա փողոցում։






Նրա հետ բակ դուրս եկա ու այն, ինչ տեսա, ինձ ցնցեց․ ուղիղ մեր տան դիմաց կանգնած էր մի շքեղ լիմուզին, որը, ինչպես արդեն կռահեցիք, պիտի մեզ օդանավակայան հասցներ։ Նա ասաց, որ այլևս ի վիճակի չի հանդուրժել, որ ես ուրիշի հետ եմ։ Ասաց, որ ավելիին եմ արժանի։ Ասաց, որ ուզում է՝ այս պահից սկսած կյանքումս ավելի երջանիկ պահեր լինեն։ Ու այդ պահին կյանքիս ամենակարևոր հարցը տվեց, որը կյանքս գլխովին կփոխեր։ Օդանավի տոմսերն ինձ մեկնելով՝ նա հարցրեց, թե այսօր իր հետ կթռչե՞մ։ Հուզմունքից արտասվեցի, չգիտեի՝ ինչ անել․ ես սիրում եմ ամուսնուս, բայց ինձ ահավոր հոգնեցրել է այս աղքատությունը, հավերժ խնայելու անհրաժեշտությունը․․․ Ամեն ինչ։ Բայց այդ պահին տնից դուրս վազեց ամուսինս և ուղղակի շշմեց տեսածից։ Նա արդեն հասկանում էր, որ հոգնել եմ աղքատությունից, ու սա իմ բացառիկ հնարավորությունն է։ Բայց մի բան չգիտեր․ որ հղի եմ իրենից։ Ինքս էլ վերջերս էի իմացել ու որոշել էի ավելի հարմար հանգամանքներում ասել նրան։ Չգիտեմ, ըստ իս, երեխայիս համար ավելի լավ կլիներ հարուստ, լավ կրթություն ստացած հայրացու ունենալ գլխին։
Բայց չէի կարող, պարզապես ի վիճակի չէի լքել երեխաներիս հորը։ Հնարավոր է՝ երեխաս երբևիցե իմանա, որ իր կյանքը գուցե այլ կերպ դասավորվեր ու կնզովի ինձ, բայց ես արեցի իմ ընտրությունը․․․ Շրջվեցի ամուսնուս կողմն ու ասացի․ «Օրերից մի օր ես կմեկնեմ Մալդիվյան կղզիներ, բայց դա այսօր չի լինի, ու անպայման այնտեղ կթռչեմ քեզ հետ»։



Արյուններդ երակներումդ կսառչի. Երեկ ամուսնուս լավագույն ընկերը մեզ հյուր եկավ…Ամեն ինչ կատարվեց ամուսնուս աչքի առաջ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->