>

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա տոնում է 31-ամյակը, ինչի առթիվ հրապարակել է դստեր՝ 2 ամսական Միլայի առաջին լուսանկարն ու մակագրել. «Ծննդյանս ամենաթանկ նվերը, իմ Միլա»։


Երգչուհին այսօր հատուկ խնջույք չի կազմակերպել։ Օրը կնշի միայն ամենամտերիմ մարդկանց հետ։ Նորաթուխ մայրիկն այժմ կենտրոնացած է դստեր խնամքի վրա։








Քոչարյանի զոհերը

Tert.am Life-ի հետ զրույցում Սիլվան նշել է, որ դստեր ծննդից հետո իր կյանքն ամբողջությամբ փոխվել է։ «Հիմա ժամանակս տրամադրում եմ աղջկաս՝ շատ դեպքերում մոռանալով իմ մասին։ Կարծում եմ՝ դա ժամանակի հարց է։ Քիչ-քիչ հմուտ մայրիկ եմ դառնում և կարողանում եմ ավելի ճիշտ համատեղել իր խնամքն ու կենցաղային գործերը։ Ժամանակի հետ ավելի կհմտանամ, երկրորդ բալիկն ունենալիս ընդհանրապես խնդիրներ չեն առաջանա»,- ասաց երգչուհին:




Նա միաժամանակ հստակեցրել է, որ երկրորդ երեխայի մասին հիմա չեն մտածում։ Դեռ վայելում են առաջնեկի ներկայությունը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->