>

յովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Վաղուց էի մտմտում՝գրել,թե չգրել:Դժվար է գրել աշակերտիդ մասին,ինչպե՞ս կընկալվի:Այնուամենայնիվ,որոշեցի գրել:








Քոչարյանի զոհերը

Սիրելի Գևորգ:Ազգանունով՝Պետրոսյան,չեմ դիմում,քանի որ աշխարհի ոչ մի ուսուցիչ աշակերտին ազգանունով չի դիմում,ինչ փառքի էլ հասնի աշակերտը:Կարծում եմ,որ Նյուտոնի ուսուցիչը նրան դիմել է անունով,Նապոլեոնի,Մակեդոնացու ոսուցիչները նույնպես:Համոզված եմ ,որ քեզ համար ամենաանառարկելի հեղինակության՝ Ծառուկյանի ուսուցիչն էլ նրան դիմում է Գագիկով:


Չկա ուսուցիչ,որ չուրախանա իր աշակերտի հաջողություններով,ես բացառություն չեմ:Երբ նախարար էիր,պարծենում էի,անկախ Բարգավաճի հանդեպ իմ վերաբերմունքից:Կարճ ժամանակում ձախողեցիր՝տխրեցի:
2017-ին դարձար պատգամավոր, ինձ հեռացրիր ՖԲ-ի քո ընկերներից:Ես ըմբռնումով մոտեցա,որպես ուսուցիչ ներեցի,հասկանալով,որ քեզ համար դժվար էր ընդդիմադիր ուսուցիչ ունենալ:Շեֆ իմանար,կզարյանար:

Այ հիմա քեզ չեմ կարողանում հասկանալ:Քննադատիր,ինչքան ուզում ես,բայց,ինչու՞ ես այդքան ագրեսիվ:Ամեն օր հարցազրույցներ ես տալիս Քոչարյանից սնվող ԶԼՄ-ներում:Ավելի ակտիվ ես,քան նրա աջակիցները:Անընդհատ շեշտում ես,որ սա հեղափոխություն չէր,հակադրվելով շեֆիդ,որը պարծենում էր,որ օգնել է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ:



Գևորգ,հասկանում եմ,որ հանձնարարություն ես կատարում,ընտանիք պահելու խնդիր կա,բայց սկզբունքն ավելի կարևոր է:Արժեքներ կան,որ չի կարելի տրորել:Զգույշ, քեզ չթողեն մենակ,ինչպես տարիներ առաջ:
Հներին վերադարձ չկա,Գևորգ:
Հ.Գ.-Խնդրում եմ մեկնաբանություններ չգրել»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->