>

Ալեքսանդր Բաբասյանը նկարահանվում է «Պատվից առավել» սերիալում




Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ Ելենա Արշակյանի առաջարկը երեք կարեւոր պատճառով է ընդունել.





«Առաջինը, որ շատ լավ եւ հզոր կերպարով եմ ներկայանալու: Երկրորդը՝ հիմնական կերպարը չէ, հետեւաբար, այնքան էլ շատ ժամանակ չի խլի, եւ ես կկարողանամ սիրելի աշխատանքը զուգահեռել մյուս գործերի հետ: Իսկ երրորդ պատճառը Ելենա Արշակյանն է, նրա առաջարկները ոչ մի կերպ չեմ կարողանում մերժել, երկար տարիներ է՝ աշխատում եմ նրա թիմի հետ, եւ մեր ստեղծած նախագծերը միշտ շատ լավ ցուցանիշներ են ունենում»:

Այս ամենից բացի, ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ դերասանը նախ եւ առաջ ծանոթանում է սցենարին.«Ոչ մի անգամ չի եղել, որ առանց սցենարը կարդալու համաձայնեմ նկարահանվել որեւէ նախագծում: Եթե ինձ դուր չեկավ, ոչինչ չի կարող ստիպել նկարահանվել: Երկար զրուցել ենք Ելենայի հետ, նա ինձ բացատրել է կերպարի առանձնահատկությունները, երկար-բարակ քննարկումներից հետո համաձայնության ենք եկել»:


Ելենա Աշրակյանը եւ Ալեքսանդր Բաբասյանը



Ալեքսանդրը հանդես է գալու Թաթուլի կերպարով, ով Սուրեն Փահլեւանյանի մարմնավորած հերոսի եղբայրն է.«Նմանատիպ դերով հանդես չեմ եկել:Արդար մարդու կերպար է, ապրում է կարգ ու կանոնով, ամեն ինչ հավասարազոր է պատկերացնում, այսինքն՝ ցավին ցավ, ուրախությանը՝ ուրախություն: Սերիալի դերասանական ամբողջ կազմի հետ կապ է ունենալու, ամեն ինչ դնելու է արդար նոտայի վրա: Հաճույք եմ ստանում նկարահանման ընթացքից:
Բազմիցս ասել եմ, որ հաճույք եմ ստանում հայտնի լինելուց, իսկ ֆինանսականը երկրորդական է այստեղ: Ցավում եմ, որ դերասանի աշխատավարձով չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ»,-նշել է նա եւ հավելել.«Սիրում եմ տարբերվել կերպարային եւ դերասանական խաղով: Աշխատում եմ ամեն մանրուքի վրա՝ լինի հագուստ, բառ, թե տեսք կամ միմիկա: Չեմ պատկանում այն դերասաններին ու նաեւ չեմ սիրում նրանց, ովքեր մի սերիալում մազերն աջ են սանրում, մյուսում՝ ձախ, կամ հագնում են նույն հագուստի այլ գույնը: Նոր բան, նոր էմոցիա չեն տալիս, բայց ասում են՝ նոր ֆիլմում են խաղում: Այս սերիալում ե՛ւ արտաքին տեսքով եմ տարբերվելու, ե՛ւ խաղով, ու նաեւ վստահ եմ՝ հեռուստադիտողը կսիրի»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->