>

«Սասնա ծռերի» գործով դատավարության ավարտին խոսք տրվեց ամբաստանյալ Արմեն Բիլյանին:


«Սասնա ծռերի» գործով դատավարության ավարտին խոսք տրվեց ամբաստանյալ Արմեն Բիլյանին:








Քոչարյանի զոհերը

Վերջինս փորձեց ճշտել, թե «միտումն» ո՞ւմ կողմից է եղել: «Թեկուզ հանրային պաշտպանների կողմից, որ Դուք էլ լավ գիտեք՝ էսքան ժամանակ դատավարություն եք անում պարոն Մակյան, երբ պետք է եղել՝ փոխել են, ծանոթ եղել է գործին, թե ոչ, ասել եք՝ ոչինչ, թող մնա պաշտպան: Իմ կարծիքը հաշվի չեք առնում, դրանից եմ բողոքում»,- ասաց Բիլյանը:

Դատավորը հակադարձեց՝ ասելով, որ եթե հանրային պաշտպան չլիներ, մի 4-5 տարի էլ դեռ կքննեին այս գործը. «Հիմա ինչի՞ց եք դժգոհում»,- զարմացավ նա:


Պատասխանելով՝ ամբաստանյալն ասաց. «Նրանից եմ դժգոհում, որ հետամուտ չեք լինում, որ գործը ոնց պետք է քննվի: Էն մարդիկ, որ ասում են՝ ռեժիմն է գրել կեղծիքը, հիմա հարցս Փաշինյան Նիկոլին եմ ուղղում՝ ռեժիմը կեղծիք է գրել»:



Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ դատարանն առանց իրավական որևէ հիմքի, միտում ունի պահելու Արմեն Բիլյանին նախնական կալանքի տակ. «ՄԻԵԴ-ը հնարավոր է վաղը, մյուս օրը որոշում կայացնի, բայց չէ՞ որ մարդու կյանքից են գնում կալանքի տակ մնալու օրերը»,- ասաց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ պաշտպանների բացակայության պատճառով, այսօր ևս հետաձգվեց «Սասնա ծռերի» դատավարության քննությունը: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 6-ին:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->