>

ռՈԲԵՐՏ քՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ… նԱԻՐԻ հՈՒՆԱՆՅԱՆԸ


Այս երկուսին էլ ատում եմ հավասարապես:




Քոչարյանի զոհերը

Բայց հիմա, երբ մարդասպան նաիրի հունանյանը, 20 տարվա իր կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ, դիմել է իրեն վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, ինձ մոտ մի շարք հարցել են առաջանում:





Այդ հարցերի պատասխանը չունենալուց է, որ ես հիմա ԱԺ-ում ոճրագործություն իրականացրած նաիրիին զույգացնում եմ ոչ պակաս ոճրագործ (մարտիմեկյան դեպքերը և՝ էլի) ռոբերտ քոչարյանի հետ:


Քննչական կոմիտեի աշխատաոճին ես ծանոթ չեմ, բայց, որպես հայ կին, որպես հոկտեմբերի 27-ի խարանը չմոռացող, որպես նաիրիի և իր բանդայի կողմից ԱԺ-ում գնդակահարված ազնիվ մարդկանց ու նրանց իրավահաջորդների նկատմամբ խորին հարգանք ունեցող, առաջադրում եմ իմ հարցերը, որոնք կարող են նաիրիին տալ քննչական կոմիտեում, եթե ընդունվի նրա դիմումը և քննություն կազմակերպվի:



Եթե նաիրին ազնվորեն, իր արարքների համար զղջացածի կերպարանքով ներկայանա քննչական կոմիտե և պատասխանի այս հարցերին, Աստված իր հետ, ուր ուզում է գնա՝ թե նորից բանտ, թե Հուդայի ճակատագրով՝ անեծքների ծով կամ քավարան:

Այս իմ տրվող հարցերին նրա պատասխանից հետո գոնե մեր ժողովուրդը, այդ ոճրագործությունից տարիներ անց, կիմանա, թե վարչապետ դառնալ երազող ու այդ խոստումը ստացած նաիրին ու՞մ ցուցումներով և ու՞մ աջակցությամբ անարգել մտավ Ազգային ժողով:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->