>

Քաղաքական գործիչ Անի Զախարյանը նոր շարժում է սկսում, որը նպատակ ունի հասնել Սահմանադրական փոփոխությունների։


Նա այսօր կառավարության դիմաց էր եւ լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր ծրագիրը։








Քոչարյանի զոհերը

‹‹Գլխավոր նպատակը երկրում համակարգային փոփոխություններ մտցնելն է: Մենք սկսել ենք  ‹‹Ժողովրդական արդարության ազգային շարժումը››  և այսօրվանից լեգիտիմացնում ենք այդ հռչակագիրը: Մարդիկ արդեն  ստորագրում են այդ հռչակագրի տակ, որով լիազորում եմ, որ ինձ տեսնում են Հայաստանի հանրապետության այլընտրանքային վարչապետի պաշտոնին: Մեր հռչակագիրը լինելու է  այն իրավական փաստաթուղթը, որի  հիմքի վրա  այսօր մշակում   ենք նոր սահմանադրություն, որն ապագայում կոչվելու է ‹‹Ազգային արժեհամակարգ›› և դրանից  բխող նոր օրենսդրություն, որը ծառայելու է  Հայաստանի հանրապետության քաղաքացիների շահերին:


Մեկ  միլիոն ստորագրություն ապահովելու դեպքում, մենք այդ ստորագրությունները կդնենք Նիկոլ Փաշինյանի կառավարության առջև և կասենք՝ հարգելի  կառավարություն, դուք ձախողեցիք և ուրեմն հրաժարական տվեք, քանի որ գալիս է այն վարչապետի թեկնածուն  և այն թիմը,  որն ունի ժողովրդի վստահությունը, և  հստակ  ծրագրեր ժողովրդի և  երկիրր վիճակը  բարելավելու համար››:



Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->