>

Կարելիայի ոստիկանությունը ստուգում է անցկացնում սոցցանցերում զետեղված տեսանյութի շուրջ, որտեղ արջը վարժեցնողի վրա է հարձակվում կրկեսային ներկայացման ժամանակ:


Ինչպես հոկտեմբերի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածաշրջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում, ստուգման նյութերը կուղարկվեն Կարելիայի Հետաքննչական կոմիտե:








Քոչարյանի զոհերը

Գործակալության զրուցակիցը ճշտել է, որ Օլոնեց քաղաքում կրկեսային ներկայացման ժամանակ արջի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել է չորեքշաբթի օրը ժամը 21:59-ին:


Արջի հարձակումը հեռախոսի խցիկով նկարահանել են շոուի հանդիսականները: Վարժեցնողը ողջ է, նրա վիճակի մասին չի հաղորդվում: Կարելիայի առողջապահության նախարարությունում «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ բժիշկներին ոչ ոք չի դիմել:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->