>

Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։


Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 19-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։





Հիշեցնենք, որ երեկ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:


«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից

հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:



Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->