>

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի և դերասանուհի Զառա Արամյանը մի քանի օր գտնվում էր Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոնից՝ հայտնել էին, որ Զառայի մոտ ախտորոշվել է անկայուն ստենոկարդիա, ինֆարկտ չէր զարգացել։

Դերասանուհու վիճակը գնահատվում էր բավարար։ Օրեր շարունակ հազարավոր երկրպագուներ անհանգստանում էին սիրելի դերասանուհու առողջության համար։
Բարեբախտաբար, Զառայի ինքնազգացողությունն այժմ արդեն լավ է։

ShowBiz -ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց, որ ստիպված պետք է դիմի խիստ անհրաժեշտ վիրահատության, որից երկար ժամանակ վախենում ու խուսափում էր։

«Շատ գրվեց դրա մասին, չափից ավելի։ Մի կաղմից ես շատ ամաչեցի, որովհետև հանրությունը 2-3 օր միայն այդ մասին էր խոսում, բայց եթե անկեղծ լինեմ, դա ինձ ուժ տվեց, ապրեցրեց, թևեր տվեց։

Բոլորովին անծանոթ մարդիկ գրում ու զանգահարում էին։ Մեր հեռախոսը մի վայրկյան չէր լռում, մարդիկ աղոթում էին ինձ համար, բարի խոսքեր էին ասում, քաջալերում էին։




Քոչարյանի զոհերը

Այդ ջերմ խոսքերն ու մաղթանքները շատ օգնեցին մեղմացնել երկար տարիներ հիվանդ սրտիս մի քանի օրվա ընդվզումը։ Լավ եմ, այդ սուր վիճակից դուրս եկա և հիմա մտածում եմ՝ երբ եմ գնալու այդ խիստ անհրաժեշտ դարձած՝սրտի վիրահատությանը, որը ես անդադար ձգձում էի »,- պատմում է Զառա Արամյանը:


Սրտի խնդիրը դերասանուհու մոտ դեռ վաղուց է։ Երկար ժամանակ է, ինչ սիրելի դերասանուհուն երկրպագուները հազվադեպ են տեսնում նոր նախագծերում, սակայն հեռուստաէկրաններից հեռանալու պատճառը ոչ թե առողջական վիճակն է, այլ իր ողջ ժամանակը ամուսնուն ու երեխաներին նվիրվելու դերասանուհու ցանկությունը։





«Առաջարկները շատ—շատ են, հատկապես ֆիլմերից։ Գրեթե բոլորը առաջարկում են նույն դերը, որը ես կատարել եմ «Մեր բակը» նախագծում, բայց մոռանում են, որ ես արդեն 50 տարեկան եմ ու չեմ կարող այդ դերը խաղալ։

Շատ ժամանակ առանց սցենարը կարդալու հրաժարվում եմ առաջարկներից՝ հասկանալով, որ ինձնից այդ աշխատանքը շատ ժամանակ կխլի․ հիմա ես պետք եմ երեխաներիս։
Ամբողջ օրս հագեցած է հենց նրանց խնդիրներով, որովհետև նրանց կայանալու շրջանն է ու կարևոր է, որ ես իրենց կողքին լինեմ։ Իսկ ինձ համար առաջնահերթ երեխաներս են ու ընտանիքս, իսկ հետո նոր աշխատանքը»,- անկեղծանում է դերասանուհին:

Դերասանուհու երեխաները շուտով պատրաստվում են ավարտել դպրոցը։ Որդին՝ Գուրգենը, միշտ երազել է դատավոր դառալ։ Դերասանուհու պնդմամբ՝ տղան ունի բոլոր արժանիքները իր երազանքն իրականացնելու համար։ Իսկ գեղեցկուհի Էլենը որոշել է գնալ մայրիկի ճանապարհով․ նա շատ արտիստիկ է ու տաղանդավոր և՛ երգի, և՛ պարի, և՛ թատերական բնագավառում։

Որպես մարդ նույնպես նման է մայրիկին՝ զրնգուն,ջերմ ու բարի.դժվար է նրանց տարբերել։
Զառան շատ ուրախ է, որ դուստրը որոշել է գտնել իրեն արվեստի բնագավառում, որպես 30 տարվա փորձ ունեցող դերասանուհի և հաղորդավարուհի՝ նա պնդում է, որ նոր սերունդն ավելի ազատ ու անկախ է, և նրանց ուժն ու վստահությունը դերասանուհուն, պարզապես, հիացնում է։

«3 տարեկանից խաղացել եմ բեմում, բայց երբ չունենալով դերասանի կրթություն՝ սկսեցի լուրջ քայլեր անել, ինձնից տարիքով մեծ պրոֆեսիոնալները ոչ միայն չէին օգնում, այլ ընդունում էին որպես իրենց մրցակից։

Հիմա երբ ես եմ այդ պրոֆեսիոնալների դերում, ցանկանում եմ թև տալ ու դուխ տալ երիտասարդներին, որովհետև լավն են, մեզնից հաստատ լավն են, ավելի լավ են խաղում, նոր արյուն ունեն՝ ձերբազատված են բոլոր բարդույթներից»


Դերասանուհին փոփոխություն նկատում է նաև հայկական հեռուստանախագծերի, ֆիլմերի ու հեռուստասերիալների ուղղվածության մեջ․ կոմեդիան գերակշռում է և դա լավ է. «Մեր ժամանակներում այնքան շատ է նեգատիվը, խնդիրները։ Լրատվական դաշտը հեղեղված է բացասականությամբ։ Հոգսաշատ չլինելու ու խնդիրներից ազատվելու համար ձգտում ես թեթև, հումորային ֆիլմեր դիտել։

Ժամանակին, երբ նայում էինք ամերիկյան ծրագրերը, հիշում եմ հայերն ասում էին՝ դա ի՞նչ է որ, մեր հումորն ավելի լուրջ ու ավելի լավն է։ Հիմա ափսոսում եմ, որ այդպիսին ենք, որովհետև հայերս շատ ծանրացած ենք ու չգիտեմ՝ ինչ է պետք, որ մենք ժպտանք:
Շատ կցանկանամ, որ մեր նիստուկացը հոգսաշատ չլինի, հանապազօրյա հացի ու խնդիրները լուծելու մասին չմտածենք, մեր ուղեղները լինեն փափուկ ու թեթև, որպեսզի ծիծաղենք յուրաքանչյուր հումորի վրա։

Եվ ինչպես ասում էր Բարբարա Սթրեյզնդը՝ ավելի լավ է մարդիկ ծիծաղեն քեզ հետ, քան քեզ վրա»։

Զառան արդեն 30 տարի է բեմում է․ նա հանդիսատեսի համար, իսկապես, դարձել է հարազատ ու սիրելի։ «Համով Զառա». այդպես են ճանաչում ու սիրում տաղանդավոր դերասանուհուն։
«Դիրիժոր, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը մի օր ասաց ինձ՝ գիտես ճանաչված մարդիկ շատ են, բայց «լյուբիմչիկները» քիչ», — հիշում է նա։
Ինքը՝ Զառան, անտեսելով կյանքի դժվարությունները, առողջական խնդիրներն ու առօրյա հոգսերը՝ շարունակում է ժպտալ։ Դերասանուհին համոզված է, որ կյանքում ամեն ինչ իր տեղում է, և հարկավոր է միայն վայելել ու լինել երջանիկ ու բարի․

«Երբ Աստված քեզ համար առաջին տեղում է, մնացած ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ես վերջապես գիտակցել եմ դա և կյանքիս գլխավոր ձեռքբերումը համարում են հենց այդ գիտակցությանը գալը։
Եթե բարություն ես սփռում շուրջբոլորդ, այն չի կարող չվերադառնալ»:

Distinguished Armenian cultural figure, hostess and actress Zara Aramyan has been in the Erebuni Medical Center for several days. The medical center reported that Zara had been diagnosed with unstable angina and had no heart attack.
The actress was in satisfactory condition. For days thousands of fans worried about the health of the beloved actress.
Fortunately, Zara’s well-being is now well.

Speaking to ShowBiz, the actress confessed that she had to undergo the much needed surgery she had long feared and avoided.



“Much has been written about it, too. I was very embarrassed by one tile because the public had only been talking about it for 2-3 days, but to be honest, it gave me strength, made it come alive, gave it wings.
Strangers were texting and calling. Our phone was not silent for a moment, people were praying for me, saying good things, encouraging me.

Those warm words and greetings helped to ease the many days of heartbreak that had plagued my heart for many years. I’m fine, I got out of that acute state, and now I’m thinking about when I’m going to have this much-needed heart surgery that I’ve been postponing, ”Zara Aramyan says.

The actress has long had a heart problem. Fans rarely see new actresses in new projects for a long time, but the reason for leaving the screen is not her health but her desire to dedicate herself to her husband and children all her time.

“The suggestions are many, especially from films. Almost everyone offers the same role that I did in Our Backyard Project, but they forget that I’m 50 and can’t play that role.
For a long time without reading the script I refuse suggestions, realizing that it will take me a lot of time; now i need my kids.
My whole day is filled with their problems, because it is the time for them to come and it is important for me to be with them. And for me, my children and my family are first and then my new job, ”the actress says.

The actor’s children are about to finish school soon. His son, Gurgen, has always dreamed of becoming a judge. According to the actress, the boy has all the merits to make his dream come true. And the beautiful Ellen decided to go with her mother; She is very artistic and talented in both song, dance and theater.
As a human being, he is similar to a mother, ringing, warm, and kind. It’s hard to tell them apart.
The servant is very happy that her daughter has decided to find herself in the arts as an actress and announcer with 30 years of experience – she insists that the new generation is more free and independent, and that their strength and confidence simply admire the actress.

“I’ve been on the stage since I was three, but when I didn’t have an actor’s education, I started taking serious steps that older professionals from my age would not only help but accept as their competitors.
Now, when I’m in the role of those professionals, I want to give young people the edge because they’re good, they’re definitely better than us, they’re playing better, they’re getting new blood, they’re getting rid of all the complexes. ”

The actress is also seeing a shift in the direction of Armenian TV projects, films and TV series; comedy dominates and that’s good. “In our time there are so many negatives and problems. The information field is flooded with negativity. To avoid being distracted and to get rid of problems, you try to watch light, humorous movies.
When we were watching American programs, I remember Armenians saying, ‘What is it, our humor is more serious and better?’ Now I regret that we are like this because Armenians are so heavy and I don’t know what we need to smile at.

I would love for our sitting to not be anxious, not to think about daily bread and problems, our minds to be soft and light, to laugh at every humor.
And as Barbara Streisand used to say, it’s better for people to laugh at you than you do. “

The slave has been on the scene for 30 years; He has become a beloved and beloved audience. “Tasty Slave”: That’s how they know and love a talented actress.
“Conductor, composer, USSR People’s Artist Hovhannes Chekijyan told me one day, you know, there are many famous people, but there are few” lubimchiks, “he recalls.
The slave herself, ignoring the hardships of life, her health, and her daily worries, continues to smile. The actress is convinced that everything in her life is in place and that we need only to enjoy and be happy and kind;

“When God puts you first, everything else falls into place. I have finally realized this and consider it to be the main achievement of my life.
If you spread kindness around the player, it can’t fail. “

Сообщение Ինչ է պատահել Զառա Արամյանին. նա վատ վիճակում է. այս պահին ափսոսանքի խոսքեր նրա սոցիալական ցանցի էջերում появились сначала на .

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->