>

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն է տեսնում։




Քոչարյանի զոհերը





«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Սարգսյանն ասաց, որ այդ ոճրագործությունն ունեցել է արտաքին քաղաքական ենթատեքստ, բայց նաև եղել են ներքին խնդիրներ։

Այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն «անհարմար» էր զգում հզորացող «Միասնություն» դաշինքի կողքին։


Սարգսյանն անդրադարձավ նաև իրեն ուղղված մեղադրանքներին. «Ինձ մեղադրում էին, որ չեմ գնդակահարել Քոչարյանին, բայց Վազգենն այդ Հայաստանը չէր կառուցում։ Ինքնադատաստան չի լինելու, այդպես երկիր չեն կառուցում»։

Մեր զրուցակիցը պատմեց նաև իր վարչապետության ժամանակաշրջանի մասին և թե ինչպես են առանցքային վկաները փոխել իրենց ցուցմունքներն իր պաշտոնանկությունից անմիջապես հետո։



Сообщение Ինձ մեղադրում էին, որ Քոչարյանին ճակատից չեմ գնդակահարել… Արամ Սարգսյան սենսացիոն հայտարարությունը. (տեսանյութ) появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->