>

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ չի հետաքրքրում, թե այլ երկրների իշխանություններ աջակցել, թե չեն աջակցել Հոկտեմբերի 27-ի դահիճներին ու տեղական կազմակերպիչներին։
Ասենք թե՝ պարզվեց, որ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը աջակցել է, ի՞նչ ենք անելու՝ պատերազմ ենք հայտարարելո՞ւ, թե էդ երկրների նախագահներին բերման ենք ենթարկելու ու ձերբակալենք։
Եթե մենք Հայաստանում չունենայինք մեր սեփական բուծած բորենիներն ու շակալները, Հոկտեմբերի 27-ը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դա ցանկանար։
Վե՛րջ։


 








Քոչարյանի զոհերը

 


 

 



Եվ հենց էդ նույն շակալներն ու բորենիներն էլ էս օրերին ինքնաբացահայտվում են՝ չթաքցնելով իրենց կատաղությունը, թե ինչու է առհասարակ քննարկվում Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու հարցը։
Ո՞նց է հնարավոր, որ Հայաստանի ազնիվ քաղաքացիները չձգտեն, որ բացահայտվի, թե ովքեր էին կանգնած էդ ահավոր կոտորածի թիկունքին։
Եթե վախենալու բան չունեք, զանազան բեղերը սրած կամ անբեղ դաշնակներ ու ռոբասերժական այլևայլ մարդակերներ, ինչո՞ւ եք ոռնում։
Էնքան ահաբեկված եք, որ չեք էլ զգում, որ ձեր հիստերիկությունն ինքնախոստովանական ցուցմունքից չի տարբերվում»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->