>

Նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում հանդես է եկել խայտառակ ելույթով:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, Արարատ Միրզոյանն իր ստրասբուրգյան ելույթում անդրադարձել է դատական համակարգի շուրջ ծավալվող հայաստանյան զարգացումներին և մասնավորապես խոսել Սահմանադրական դատարանի մասին. «Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից եւ ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության եւ նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը եւ գործարկելու զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից եւ հետեւաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:




Քոչարյանի զոհերը

Տիկնայք եւ պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական եւ լեգիտիմ խորհրդարան եւ կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի եւ ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության եւ կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում, երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն եւ փիլիսոփայությանը:
Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին եւ օրենքի ոգուն համապատասխան»:
Փաստորեն Ազգային ժողովի նախագահը քաղաքական գնահատական է տվել Սահմանադրական դատարանի գործողություններին` մոռանալով սակայն, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է և պարտավոր չէ առաջնորդվել օրվա իշխանության քաղաքական շահերով: Երբ միջազգային բարձր հարթակից խորհրդարանի խոսնակը հայտարարում է, թե ՍԴ-ն շեղվել է սահմանադրական առաքելությունից և վտանգ է հանդիսանում ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, թերևս պարտավոր է հիմնավորել և կոնկրետ դեպք մատնանշել:
Իր այս ելույթով Արարատ Միրզոյանը ըստ էության միջազգային ամբիոնից հաստատել է, որ ՍԴ-ն նոր իշխանության կողմից ենթարկվում է քաղաքական հալածանաքների: Ընդ որում, քաղաքական իշխանությունը դա չի էլ թաքցնում և այդ մասին հպարտորեն հայտարարում է միջազգային հարթակներից: Սա բացառիկ խայտառակ իրավիճակ է նաև ԵԽԽՎ-ի համար, որի օգնությամբ ՀՀ իշխանությունը փորձում է լոււծել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը: Ներքին ռեսուրսները` ռեպրեսիաները, հալածանքները, բանտարկություններն ու սպառնալիքները փաստորեն բավարար չեն, հեղափոխականները որոշել են «տղա բերել» նաև դրսից:





 

 


 

 

 



Այս ամոթալի գործընթացը օրվա իշխանությունը իրականացնում է` ժողովրդավարության և դատական անկախության անունը դրոշակ դարձրած: Հետաքրքիր է, եթե իշխանությանը հաջողվի հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին, և ի վերջո հեղափոխականների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն այդ դեպքում կունենա անկախ Սահմամադրական դատարան: Ի վերջո ո՞րն է նպատակաը` ունենալ հերթական իշխանահպատակ ՍԴ, թե վերջապես ունենալ օրվա իշխանությունից անկախ, օրվա իշխանությանը ոչ հաշվետու ՍԴ:
Նախօրեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայտարարել է. «Այն ճնշումները կամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ, հենց այն ճանապարհն է, որ դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը։ Այս ճանապարհով պետք է վաստակել, ոչ ոք սկուտեղի վրա չի բերելու եւ քո անկախությունը քեզ չի տալու»:

Հեղափոխությունից հետո իսկապես ստեղծվել է բացառիկ շանս` ունենալ բացառապես օրենիքն հաշվետու Սահմանադրական դատարան: Ներկա ՍԴ-ն հիմնականում ձևավորվել է նախկին իշխանության օրոք և այս առումով ներկա իշխանության հանդեպ պարտավորություններ չունի: Մյուս կողմից գործող իշխանությունը խնդիր ունի ամեն կերպ ճնշել ՍԴ-ին, հետևաբար ՍԴ-ն նման պայմաններում ստիպված է առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և ոչ թե նախկին իշխանության շահով, ինչպես ոմանք անմտորեն պնդում են: ՍԴ-ն զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով պարտավոր է, ուղղակի այլ ելք չունի, քան առաջնորդվել բացառապես օրենքով:

 Հայկ  Դավթյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->