>

 

Փաշինյանը կատարեց Պուտինի քմահաճույքը

16:35 — 27/հոկտեմբերի/2019

Ռուս մասնագետները, այդ թվում զինվորականները, Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաների մուտքի հասանելիություն կունենան, նախօրեին նման տեղեկություն հայտնեց ռուսաստանյան «Կոմերսանտը»: Համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարելիք այցի ժամանակ:




Քոչարյանի զոհերը

Պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար» և խոստացել էր հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների մուտքի հասանելիություն ստանա: Թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին, գրում է, որ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել է նոյեմբերի 10-11-ին՝ ՌԴ ԱԳ նախարարի հայաստանյան այցի ընթացքում: «Պայմանավորվածությունը սկզբունքային է: Մնում է համաձայնեցնել մի քանի մանրուք»,-ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը: Մեկ այլ աղբյուր ևս հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է: Նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաներ կարող են այցելել Ռուսաստանի Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների մասնագետները:





Այսպես, Հայաստանը հուշագրի ստորագրմամբ՝ կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա: Թերթի աղբյուրները նշում են, թե փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Ըստ ամենայնի, ճշգրտվում է, թե ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկա-բիոլոգիական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:
Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն էին վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:


Հիմա Մոսկվան, եթե այս հրապարկումը ճիշտ է, հասել է իր նպատակին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արդեն հաստատել է Լավրովի Հայաստան այցի մասին լուրը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կազմակերպման շուրջ: Նա նաև ոչ հաստատել, ոչ հերքել է այդ այցի շրջանակում հայ-ռուսական հուշագրի ստորագրման մասին տեղեկությունը: «Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ», — ասել է նա Aysor.am-ի հետ զրույցում։

Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործել Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ: «Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գումարներով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:



Այսպիսով, Մոսկվայում կասկածանքով են վերաբերվում փակ ռեժիմով աշխատող հետազոտական կենտրոններին, և երկրների հատկապես Հայաստանը թույլ տվեցի ռուսներին մուտք գործել ամերիկյան փակ գործող լաբորատորիաներ: Իսկ դրանց ֆինանսավորումն իրականացվում էր Պենտագոնի կողմից:
Հետևաբար, ինչպե՞ս է Վաշինգտոնը վերաբերվելու Հայաստանի որոշմանը: Իսկ եթե Մոսկվան Հայաստանից պահանջի այլ՝ ԱՄՆ-ին վերաբերող գործընթացների թափանցիկություն:

Այս ամենը Փաշինյանի կառավարությունը հաշվարկե՞լ է…
Իսկ եթե Մոսկվան մի օր էլ «հայտնաբերի» ինչ-որ բաներ, որոնք ըստ նրանց՝ կհակասեն Ռուսաստանի շահերին ու պահանջի փակել այդ փակ լաբորատորիաները հենց Հայաստանում…

Պարզ է, որ Փաշինյանը կատարեց Մոսկվայի քմահաճույքը, որպեսզի լրացուցիչ վստահություն ձեռք բերի Պուտինի մոտ: Իսկ եթե դա նրա մոտ սովորություն դառնա՞…

Թամար Բագրատունի

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->