>

Ես չունեմ փաստեր, որ նախկին մի քանի իշխանությունները զանգել կամ ճնշել են դատավորներին, կամ որ դատարանները, այդ թվում՝ ՍԴ-ն, եղել են գործադիր իշխանության գրպանում, մինչդեռ գործող իշխանության պարագայում հստակ և անթաքույց փաստեր կան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը.

«1998-ի իշխանափոխությունից հետո ինչ-որ մեկի մտքով անցա՞վ, որ ՀՀՇ-ական իշխանության ժամանակ ՍԴ նախագահ դարձած Գագիկ Հարությունյանին վերցնեն ու փոխեն: Այսօր վարչապետը պնդում է, որ իր ասած մարդը պետք է լինի ՍԴ նախագահ, որ ինքն էլ ինչ ուզի, անի»:




Քոչարյանի զոհերը

Ըստ Հակոբյանի՝ իշխանությունը խնդիր չի դրել անկախ դատական համակարգ ունենալու ու դա խոստովանում է հրապարակայնորեն. «Այն դատավորը, որը կատարում է իրենց հրահանգը, նորմալ է, այն դատավորը, որը չի ենթարկվում իրենց, գործադիր իշխանության կողմից տեղում արժանանում է պարսավանքի, սկսվում են ռեպրեսիաները:





Վարչապետի խնդիրը ոչ թե սրա-նրա դռների տակ վնգստացող դատավորներից ազատվելն է, այլ իր դռների տակ վնգստացող դատավորներ ունենալն է: Փաշինյանը սկզբում զավթել է գործադիր, հետո՝ օրենսդիր իշխանությունը, հիմա զավթում է դատականը, վաղը զավթելու է չորրորդ իշխանությունը՝ մամուլը»,-նշել է բա:


Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանը և՛ վարչապետ է, և՛ դատավոր, և՛ պատգամավոր. «Մենք Փաշինյանի ընտանիքապետության կառուցման փուլում ենք: Վաղը սա մեր ժողովրդի քթից է գալու»:

Հակոբյանն ընդգծել է նաև՝ նախկինի վատ ավանդույթները շարունակվում են շատ ավելի գրոտեսկային, ցինիկ և անգրագետ դրսևորումներով:



Ըստ քաղաքական գործչի՝ իշխանությունը կամ որևէ այլ մեկը չի կարող որոշել՝ ով զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ, առավել ևս՝ արգելել քաղաքականությամբ զբաղվել նախկինների հետ ասոցացվող անձանց. «Նրանք բոլորը ձեր ընտանեկան հիմնադրամների դոնորներն են, նրանք նախկին չե՞ն: Անդրանիկ Քոչարյանը, որն աղետի գոտին էր թալանում, նախկին չէ՞, ամենամաքո՞ւրն է՝ կոռուպցիայից հեռու, Ֆելիքս Ցոլակյանը, որը երեք նախագահների օրոք բարձր պաշտոնների էր, նախկին չէ՞, ներկան է և ապագա՞ն»:

Միհրան Հակոբյանի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ չեն պայքարում քաղաքական հակառակորդներին բանտարկելով: «Քանի Դավիթ Սանասարյանը նստած չէ, Փաշինյանն իրավունք չունի ասելու, թե կոռուպցիայի դեմ են պայքարում: Մանվել Գրիգորյանի մեղքն էլ ապացուցված չէ, մարդը մահանում է: Նա այս երկրի համար ոչինչ չի արե՞լ: Նրան տանջամահ են անում»,- ամփոփել է Հակոբյանը:


от admin

-->