>

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանն առանձնակի դաժանությամբ սպանել է 64-ամյա մի տիկնոջ: Ըստ տեղեկությունների ՝եղբայրները երկար ժամանակ է շփում չունեն: Դեռեւս ամիսներ առաջ գաղտնազերծվեց, որ Մաշադյանի եւ Աննա Հակոբյանի միջեւ ազգակցական կապ կա, վարչապետի տիկինը չհերքեց՝ խորթ մորաքրոջ թոռն է, այսինքն զարմիկներ:


Իշխանության եւ ի մասնավորի Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում կարել է երկար ու ծավալուն գրել, դատափետել, անարգանքի սյունին գամել պետության ղեկավարին իր սիրասուն տիկնոջ մեղմ ասած ոչ առաքինի ազգուտակի համար, ասել, որ, ահավասիկ սա է մեր էլիտայի առաջին էշելոնում հայտնվածների իրական դեմքը՝ հանցագործ, մարդասպան, եւ այլն, եւ այլն: Բայց անշուշտ, մենք , չենք իջնի իշխանության մակարդակին:








Քոչարյանի զոհերը

Ի վերջո, ընտանիքում որեւէ մեկը մյուսի քայլերի համար պատասխանատու չէ, չի կարելի է մեկի արարքների համար դատապարտել նրա քրոջը, եղբորը, ծնողներին, զավակներին եւ այլն: Ի վերջո, ոչ ոք ոչ մեկի համար պատասխանատու չէ եւ ընդհանրապես ճիշտ չէ հատել կարմիր գծերը, մտնել անթույլատրելի սահման, որն ընտանիքն է: Դրա մենաշնորհը միայն Նիկոլ Փաշինյանինն է, ով որոշել է տրորել բարոյական բոլոր գծերը, անել անթույլատրելին, ինչպիսին որ տեսնում ենք վերջին ժամանակներում:

Սահմանադրական դատարանը զավթելու կպչուն միտքը մթագնել է այս մարդու մտածելու օրգանները: Պատերազմ է հայտարարված Հրայր Թովմասյանի ոչ միայն ընտանիքի՝ երեխաների, քրոջ ու ծնողների նկատմամբ, այլ բոլոր նրանց, ովքեր ինչ որ ձեւով, ինչ-որ պահի երբեւէ առնչվել են Հրայր Թովմասյանին: Երկու սանիկների դեմ քրեական գործեր է հարուցված, նրանք կալանավորված են, մյուսը ամենօրյա ֆեյքային գրոհի տակ է իրականացնում մասնագիտական գործողությունները: Խոշորացույցի տակ են Թովմասյանի ընկերները, հարազատներն ու բարեկամները: 37 թվի պես իշխանությունը զօրուգիշեր դոսիեներ է հավաքում հնարավոր եւ անհնար ճանապարհներով , զավեշտալի, ավազե տնակ հիշեցնող քրեական գործեր են սարքվում:


Որպեսզի ցույց տան, թե տեսեք-տեսեք ոչ միայն ՍԴ նախագահն է <<կոռումպացված>>, այն նրա ողջ շրջապատը՝ մեծից փոքր, բոլորը թաթախված են մութ պատմությունների մեջ: Իհարկե, իշխանությանը ցայսօր չի հաջողվում հասնել իր նպատակին, հակառակ նրա համառ ջանքերին, եղած գործերը սին են ու հիմնազուրկ: Տեղի ունեցող բռնել-փակելու գործընթացն էլ զուտ քաղաքական պրոցես:



Դրա փոխարեն ինքստինքյան պատռվում է իշխանություն կրողների եւ այս բոլոր կեղտոտ գործընթացների հովանավորների դիմակները՝ վեր հանելով նրանց հանցագործ դեմքը: Հարգելիներ, մի խորհուրդ կարող ենք ձեզ տալ՝ դիմացինին մի չափեք ձեր արշինով, եթե ոչ իրենք, ապա կյանքը տալու է ձեր պատասխանը:

Անի Սահակյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->