>

Մինչ մենք ահազանգում ենք քաղաքական հետապնդումների եւ քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու մասին, իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի ՝ այդ ճանապարհին չխնայելով անգամ յուրայիններին: Արմեն Սարգսյանը երեկ վարչապետի առաջարկությամբ զբաղեցրած պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից ազատել է Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին: «Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել է, քանի որ քաղաքական հայտարարություն է արել», հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ», — հավելել է նա:
Աշխատանքից ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանը դեմ էր արտահայտվել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է և այժմ գտնվում է լրամշակումների փուլում։
Բարձրաստիճան պաշտոնյան մասնավորապես նշել էր. «Նախ եկեք փոփոխությունների նախագիծը չհամարենք բարեփոխումների նախագիծ: Ես հեռու եմ այդ մտայնությունից: Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, դա նախագիծ է, որը իրավիճակային լուծումներ է առաջարկում: Իհարկե, կիսում եմ նաև հեղինակի կարծիքը, որ ոստիկանական առկա պաշտոններն ավելի շատ քաղաքական ազդեցությունների հակվածություն ունեն: Այդ մասով, կարծում եմ, ճշմարտություն կա, բայց դա արձանագրելով ու գնահատելով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այլ լուծումներ էին պետք: Սա Ոստիկանության դիրքորոշումն է»:




Քոչարյանի զոհերը

 





 

 


 

 



 

Քոչարյանը չի կարծում, թե ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելը ճիշտ լուծում է. — «Ես չեմ կարծում, որ այս փոփոխություններով ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն է ուժեղացվում, բոլորովին ոչ: Սահմանադրությունը արգելքներ է նախատեսում, և մինչև սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա»:

Հիշեցնենք, որ խոսքն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի մասին է, առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Ոստիկանության պետի պաշտոնները դարձնել քաղաքական, այսինքն, որ այդ պաշտոններում կարող է նշանակվել ցանկացած ոք, ով համապատասխանում է պատգամավորի համար սահմանված չափանիշներին՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի։
Մինչդեռ գործող օրենքով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող է նշանակվել համակարգում առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած և գնդապետից ոչ ցածր կոչում ունեցող անձը։
Վարչապետի խոսնակը բացահայտ ասաց, որ այսուհետ որեւէ մեկն իրավունք չունի կարծիք հայտնել, եւ որոշողն է մեկ մարդ, եւ այդ մեկն ունի կարծիք հայնելու, կամ որեւէ մեկին դա լիազորելու իրավունք, հակառակ պարագայում Քոչարյանի օրը կընկնեն: Հետաքրքիր է, եթե ոչ ոստիկանության պաշտոնյան, ապա ով պետք է կարծիք հայտնի մի օրենքի մասին, որը վերաբերում է ոստիկանության: Հասկանալի է, որ երկրում դիլետանդությունն ու պոպուլիզմն են առավել պահանջարկված, բայց խոսքը անվտանգության եւ ոստիկանության մասին է: Թե՞ Քոչարյանն ասել է իրականությունը, որը ցավալի ու տհաճ է լսելը: Իշխանությունն արագ քայլերով շարժվում է 37 թիվ եւ դա արդեն անհերքելի է:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->