>

Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի-քանի կրակոց, եւ երկիրը քսան տարի շարունակ թաթախված էր սելջուկի ու կարաքյոյունլույի հոգով խաժամուժի անսահման եւ անդիմադիր ասպատակության ռեժիմի մեջ։




Քոչարյանի զոհերը

 





 

 


 



Ու հիմա նույն խաժամուժը «վերջին բաստիոնի»՝ «վերջին դիրքապահ» ա «պաշտպանում»։ Նույն մեջքից կրակողները, նրանց մեդիա-սազանդարները, «իրավական» սազանդարները, մերձքաղաքական կենցաղային զազրախոս սբռոդը։ Բարեբախտաբար, նրանք շատ չեն, մենք ենք շատ։ Ես չեմ ասում։ Կյանքը ցույց տվեց։

Մեջբերում․
Ի՞նչ տարբերություն Նաիրի Հունանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի միջև։
Հարցն ամենևին էլ հռետորական չէ, որովհետև գրեթե չկա տարբերություն։ Մեկը կրակել է պետականության վրա, մյուս երկուսը պետականության փլատակների վրա զբաղվել են թալանով ու գողապետության կառուցմամբ։ Հունանյանը «կտրել» է ռուսական վասալության ռեժիմի «կարմիր ժապավենը», Քոչարյանն ու Սարգսյանը եղել են ռուսական կայսրության կցապետության ժամդարմները՝ թալանի ինդուլգենցիայով։

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու են այսքան խուճապահար Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները․ նրանք հիմա համաձայն կլինեն, որ իրենց շեֆերը դատվեն Մարտի 1-ով, միայն թե՝ հնարավոր լինի խուսափել Հոկտեմբերի 27-ի ահեղ դատաստանից, որի ժամանակ նրանց չի կարող փրկել անգամ Նիկոլ Փաշինյանի «թավիշը» կամ ռուսաց ցարի «դաբրոն»։

http://medianews.site/93513/?fbclid=IwAR16smhTAeWhaWgkdCIlHf5vN1Z5x6d1KfS_xXucFiPsUqT_16MRIuf20nU

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->